2015 թվականի պետական բյուջեի ծախսերի 27.2%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին. Ատոմ Ջանջուղազյան
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում այժմ քննարկվում է ՀՀ 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը: Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ 2015 թվականի պետական բյուջեի ծախսերի 27.2%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: Ջանջուղազյանն ընդգծեց՝ կատարված հատկացումները կազմել են 383.7 մլրդ դրամ՝ ապահովելով 99.6% կատարողական: