Սավչենկոն հրաժարվել է ընդունել Տիմոշենկոյի ծաղիկները /ֆոտո/
Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն նախօրեին տեղափոխվեց Ուկրաինա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ներում շնորհեց ու փոխանակում արեց Ուկրաինայում ռուս դատապարտյալների հետ։
Սավչենկոն Ուկրաինա ժամանեց նախագահ Պյոտր Պորոշենկոյի ինքնաթիռով։ Օդանավակայանում Սավչենկոյին դիմավորում էին բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։
Վերջինը Սավչենկոյին ծաղկեփունջ է մեկնել, սակայն Սավչենկոն հրաժարվել է այն ընդունել՝ անհարմար վիճակի մեջ դնելով Տիմոշենկոյին։ Նա նաեւ հրաժարվել է գրկախառնվել նրա հետ։
«Մենք բավական մտերիմ չենք»,- սառը տոնով ասել է Սավչենկոն Տիմոշենկոյին ու մեկնել է ձեռքը։