2014 թվականի համեմատ՝ 2015 թվականին աղքատությունը 2 տոկոսով նվազել է. Արտեմ Ասատրյան
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում քննարկվում է ՀՀ 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նիստի ընթացքում շեշտեց՝ 2015 թվականին հիմնական աշխատանքներն ուղղված են եղել նոր համակարգերի ներդրմանն ու փորձարկմանը:
Նախարարն ընդգծեց՝ հիմնական շեշտադրումներից է եղել նաև աղքատության մակարդակի նվազման դեմ պայքարը: 2014 թվականի համեմատ՝ 2015 թվականին 2 տոկոսով նվազել է աղքատությունը:
«Նպատակների առումով կարևոր է Կառավարության կողմից սահմանված աղքատության հաղթահարումը և կենսաթոշակների շրջանում աղքատության նվազումը, քանի որ ԱՎԾ-ի տվյալերիի համաձայն՝ աղքատության հիմնական ռիսկային խումբը համարվում է կենսաթոշակառուների խումբը: Կարևոր հարցերից է նաև զբաղվածության հարցը, քանի որ առաջնային է մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիը»,- ասաց Ասատրյանը: