27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանն ամեն ինչի պատրաստ է միապետություն հաստատելու համար

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) հեղինակած սահմանադրության դրույթների փոփոխության առաջարկը, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց գործով դատական մարմինների կողմից հետաքննություն է իրականացվում: 550 մանդատ ունեցող խորհրդարանում 376 պատգամավոր կողմ է քվեարկել նախագծին:

Նախագիծը հիմնականում ուղղված է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» դեմ, քանի որ քրդամետ կուսակցության պատգամավորների նկատմամբ ամենաշատն է հետաքննություններ իրականացվում: ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը հայտարարել են, որ ըստ միջազգային երաշխավորությունների` անձեռնմխելիության հանման որոշումը պետք է ընդունվի «յուրաքանչյուր կոնկրետ գործի համար` թափանցիկ չափանիշների համապատասխան, և չպետք է հանդիսանա քաղաքական նկատառումների առարկա»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Մարկ Թոները հայտարարել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Թուրքիայի մեջլիսում սահմանադրական փոփոխությունների առաջարկի ընդունման առնչությամբ, որը նախատեսում է վերացնել խորհրդարանի ավելի քան 100 պատգամավորների անձեռնմխելիությունը: «Մենք խորապես համոզված ենք, որ քաղաքական խոսքի ազատությունը, անգամ այն խոսքի, որը շատերը կարող են հակասական և ոչ ճիշտ համարել, պետք է պաշտպանված լինի բոլորի համար: Սա հատկապես կարևոր է, երբ խոսքը վերաբերում է երկրի քաղաքացիների կողմից ընտրված ներկայացուցիչներին»,- նշել է Թոները:

ԵԽԽՎ դիտորդները մտահոգություն են հայտնել թուրք խորհրդարանականներին անձեռնմխելիությունից զրկելու որոշման համար: «Մեր մտահոգություն այն է, որ այս որշումը անհամաչափորեն կազդի ընդդիմադիր կուսակցություների՝ մասնավորապես «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» վրա, քանի որ 59 անդամներից 53-ը պոտենցյալ մեղադրանքների հետ են առնչվում»,-նշված է հայտարարության մեջ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան և ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների հարցերով գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Մայքլ Ջորջ Լինքը իրենց անհանգստություն են հայտնել այս հարցով: Իլկա Կաներվան մասնավորապես նշել էր.

«Պատգամավորների անձեռնամելիությունը նրանց ազատ գործելու երաշխիքն է, քանի որ դրա շնորհիվ նրանք կարող են չվախենալ գործադիր և դատական իշխանության կողմից հետապնդումների ենթարկվելուց: Իսկ անձեռնամելիությունից նրանց զրկելը թուլացնում է Թուրքիայում իշխանությունների տարանջատումը` վնասելով երկրի խորհրդարանական կյանքի բազմակարծությունը»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես դատապարտել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը: Նա հայտարարել է, որ դա մեծ հատևանքներ կարող է ունենալ հատկապետ քուրդ քաղաքական գործիչների համար: Թուրքիայի նախագահը փորձում է երկրում բազմակարծությանը վերջ դնել և նման կերպ ձեռնոց է նետում ընդդիմադիր պատգամվորներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ