08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Դպրոցականի մայրն ու քույրը դաժան ծեծի են ենթարկել ուսուցչուհուն՝ նկատողության համար

Դաղստանում աշակերտի բարեկամները դաժան ծեծի են ենթարկել ուսուցչուհուն այն բանի համար, որ նա երեխային նկատողություն է արել ու խփել վզին։

Ոստիկանների տվյալներով՝ ռուսաց լեզվի 44-ամյա ուսուցչուհին տեսել է, որ տղան իրեն լավ չի պահում, չի թողնում դասարանցուն՝ նստել նստարանի մոտ։ Կինը նկատողություն է արել աշակերտին, սակայն նա շատ կոպիտ է պատասխանել։ Դրանից հետո ուսուցչուհին թեթեւ հարվածել է տղայի վզին ու հանել դասարանից։

Աշակերտը դպրոց է կանչել մորն ու քրոջը, որոնք էլ սպասել են, մինչեւ ուսուցչուհին միջանցք դուրս գա, ու սկսել են նրան դաժանաբար ծեծել։ Մյուս ուսուցչուհիները վրա են հասել ու փրկել կնոջը։

Այժմ ուսուցչուհին հիվանդանոցում է՝ գլխուղեղի ցնցում ունի։ Ոստիկանները դեպքի առթիվ քրեական գործ են հարուցել։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ