15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

ՀՀ պաշտպանության նախարարը եղել է Արմավիրի մարզում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 26-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում։ Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության եզրափակիչ միջոցառումներին, պարգևատրել է զորավարժության ընթացքում աչքի ընկած ծառայողներին։ ՀՀ պաշտպանության նախարարն եղել է նաև Արմավիր քաղաքի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում, […]

Հայտնի է, թե երբ կկայանան համանախագահների ու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները

Հայտնի է դարձել, թե երբ են կայանալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները։ Ինչպես ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տեղեկացրել է ադրբեջանական ԱՊԱ-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 31-ին Բրյուսելում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ հունիսի 2-ին Փարիզում համանախագահները կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:  

Երեք երեխա ունեմ, հիվանդ մեր՝ իմ քրտինքը տվեք.Վարդանը կնստի նախագահականի դիմաց/վիդեո/

«100-200 հոգու տալիք են: Պետքա տա նա, ով վիզ ա վերցրել մեր բերքին: Պարոն վարչապետը խոստացել է, որ ամսվա վերջին կտա մեր փողերը: Արդեն ամսվա վերջ է՝ եկել ենք: 600 հազար ինձ է պարտք: Ես իմ փողն եմ ուզում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Այգեզարդ համայնքի բնակիչ Վարդան Մեսրոպյանը: «Կարկուտն էլ մի կողմից տարավ, […]

Ազնավուրի հրապարակի նոր հյուրը

Այս պահին «Մոսկվա»  կինոթատրոնի հարակից Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունենում նկարիչ-քանդակագործ Արա Ալեքյանի «Արջ»-ի արձանի բացումը: Նշենք, որ արձանի բարձրությունը 2 մետր է, երկարությունը 3 մետր 30 սանտիմետր, լայնությունը 1 մետր 30 սանտիմետր, որը պատրաստվել է երկաթից՝ մեքենաների տարբեր մասերից: Նշենք, որ Արա Ալեքյանի գործերը  Երևանում ներկայացված են  Անտիկյան ցուցասրահում: Արվեստաբանները նշում են, որ Արա […]

Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպրչիկի հետ

Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին վստահեցրել է, որ հայկական կողմը հավատարիմ է մայիսի 16- ին Վիեննայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև ձեռք […]

Ադրբեջանը փորձում է հետ կանգնել պայմանավորվածությունից, բայց նման պայմանավորվածություն ձեռք է բերվել. Կարեն Նազարյան /վիդեո/

ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն ԱԺ-ում անդրադարձավ Լրագրողների հարցին, այն է՝ հնարավո՞ր է հունիսին նախատեսված Ալիև-Սարգսյան հանդիպումը չկայանա: Նազարյանն ասաց, թե չի ուզում ում հավատալ, որ այդ գործընթացը կարող է չեղարկվել: «Որքանով ես եմ տեղյակ` պայմանավորածությունը հստակ է: Մի բան է, որ Ադրբեջանը փորձում է հետ կանգնել պայմանավորվածությունից, բայց նման պայմանավորվածություն ձեռք է բերվել և պետք […]

Հարավային Օսիան մյուս տարի կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ

Հարավային Օսիայի Նախագահ Լեոնիդ Տիբիլովը եւ խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը ստորագրել են հանրաքվե անելու մասին որոշում։  Հանրաքվեն կանցկացվի 2017-ին եւ դրա արդյունքներով կորոշվի՝ արդյոք Հարավային Օսիան կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, թե ոչ, գրում է РИА Новости-ն։ Նշվում է, որ հանրաքվեն կանցկացվի երկրում նախագահական ընտրություններից հետո։      

Նախագահն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում: Հանրապետության Նախագահը կարևորել է վերը նշված միջոցառումների անցկացումը և հույս […]

Մի բողոք եք. նախարարը՝ լրագրողին/վիդեո/

Այսօր՝ մայիսի 26-ին կառավարության նիստից հետո ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը զրուցեց լրագրողների հետ: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ վերջին տարիներին չէին արգելվում մենաշնորհները և միայն հիմա ՀՀ նախագահն ու վարչապետը նման որոշում կայացրին նախարարը արձագանքեց.« Նման ձևակերպում անելուց հետո ես Ձեզ եմ ուզում հարցնել՝ դժգոհ եք որ կոնկրետ քայլեր են իրականացվում: Եթե 20  տարի առաջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի