15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Դանիել Դեքերը երիտասարդներին ցույց է տվել իր հայկական անձնագիրը եւ խոսել Արցախի մասին /ֆոտո, վիդիո/

Մայիսի 26-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մշակութային հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մշակութային բուհերի ուսանողների հանդիպումն ամերիկացի երաժիշտ, երգահան Դանիել Դեքերի հետ։ Սա նրա 15-րդ այցելությունն է Հայաստան. առաջին անգամ մեր երկրում եղել է 2001-ին և այդ ժամանակից ի վեր սկսել է համագործակցել կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ։ Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում ամերիկացի երաժիշտը խոսել է հայերի […]

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարին եւ դպրոցն ավարտելու առթիվ: Դպրոցը միացրեց ձեզ ու ձեր ճանապարհները: Այսօր բաժանվում են ձեր ճանապարհները, բայց վստահ եմ՝ ոչ դուք, որովհետեւ դպրոցում անցկացրած ժամանակահատվածը կյանքի այն շրջանն է, որը ոչ միայն խոր հետք է թողնում մարդկային փոխհարաբերությունների վրա, այլեւ հաճախ անբաժանելի դարձնում շատերին: […]

Բնակարան ձեռք բերելու հրաշալի պայմաններ կառավարության ծրագրում. Առավոտ

Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը, վերջապես, պատրաստ է: Մնում է այն հաստատվի կառավարության եւ Ազգային ժողովի կողմից: Այս ծրագիրը, ինչպես որ նախագծում է մանրամասն ներկայացված, հնարավոր է փրկի մեր երկիրը ժողովրդագրական աղետալի իրավիճակից, եթե իհարկե, նախագիծն ինչպես որ կա ներկայումս, առանց փոփոխությունների հաստատվի: Նախագծի կարեւոր բաղադրիչներից մեկը բնակարանային ապահովման նպատակային ծրագիրն […]

Դժվարանցանելի է դարձել երթևեկությունը Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին` ժամը 22:30-ի սահմաններում, հորդառատ անձրևների հետևանքով հարակից սարից բերվածքները լցվել են Դիլիջան-Իջևան միջպետական ավտոճանապարհի 107-109-րդ կմ հատվածի վրա (Հաղարծին գյուղի տարածքում): ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են , որ ճանապարհն այս պահին մի փոքր դժվարանցանելի է: Դիլիջանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները «Հաղարծին» ՓԲ ընկերության տնօրեն […]

«Դուստրս չլինի ինձ կսպանեմ». թեժ իրավիճակ կառավարության մոտ /վիդեո/

«Դուստրս չլինի ինձ կսպանեմ, խիղճ ունեցեք մենք էլ միս ու արյուն ենք, պետքա տանես վարչապետի մոտ»,-Կառավարության շենքի մոտ աղեկտուր բղավում և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանից պահանջում էր Գավառի բնակիչ Սվետա Դավթյանը: «Դե լավ էլի՝ սպանեցիք, բաց թող գնամ»,-ասաց Ալեքսանդր Ղազարյանը: «Եթե թողնեն վարչապետը մեզ լսի՝ կօգնի: Էն մարդը մեր մասին չգիտի»,-Henaran.am-ի թղթակցին ասաց Սվետա […]

Լավ են «մուծվել». Հայկական Ժամանակ

Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, որպես երկրում իրականացվող փոփոխությունների ապացույց նշեց այս տարվա ապրիլին ՊԵԿ-ի կողմից հարկերի հավաքագրման բարձր մակարդակը մոտ 100 միլիարդ դրամ: Սարգսյանը նշել էր, թե նախկիում նման բան չի եղել: Երեկ ՊԵԿ-ը հրապարակել է ապրիլ ամսվա հարկային եկամուտների հավաքագրման մասին պաշտոնական տեղեկանքը: Ըստ այդմ, հավաքագրվել է 97 մլրդ դրամ եւ […]

Ազատ աթոռ Սամվել Բաբայանի համար. Հրապարակ

Ինչպես որ հերոսներ կերտել սիրող, այնպես էլ հերոսների ընկնելուն օգնող ազգ ենք մենք: Ու քանի որ հերոս արտադրելու մեր ռեսուրսն անսպառ չէ, երբ գալիս է օրհասը, հասունանում է ընկած հերոսների վերալիցենզավորման  անհրաժեշտությունը:Մի բան, որը տեղի է ունեցել շատ-շատերի, այդ թվում Բաբայանի դեպքում, մի բան, որ սպառնում է տեղի ունենալ նաեւ մյուս հերոսների դեպքում, երբ նրանք […]

Հակառակորդն այս գիշեր կիրառել է դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ

Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: ՀՀ զինված ուժերն ամենօրյա ռեժիմով վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է հանգիստ: Հակառակորդը կրակի […]

Այլեւս անհնար կլինի «ֆուկ» անել. Հրապարակ

Կոռուպցիայի դեմ պայքարի ու էկոնոմ ռեժիմի անցնելու վերաբերյալ կառավարության հռչակած պայքարը, ըստ մեզ հասած լուրերի, գնալով թեժանալու է։ Համենայնդեպս, գոնե դրա դրսեւորումներն են բազմապատկվելու։ Օրերս ՀՀ վարչապետն իր մոտ էր հրավիրել լրատվամիջոցների մեծ խումբ ներկայացուցիչների՝ լսելու նրանց առաջարկները, դիտարկումները։ Նաեւ հավաստիացնելու, որ իշխանությունն ունի կամք եւ ցանկություն կոռուպցիան նվազեցնելու, իսկ ԶԼՄ-ներից ակնկալում է համապարփակ աջակցություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի