15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Սա տգիտություն է, գյադայություն/վիդեո/

«Ես ասում եմ միայն ճշմարտությունը, քանի որ ճշմարտությունից հեռացողը հեռանում է նաև Աստծուց»,-այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: ԱԻՄ առաջնորդը ընթերցեց մտավորականների «Անկախություն» միավորման մայիսի 28-ի ուղերձը: «Մեր պետականության կործանման պատճառը ռուս-թուրքական ռազմաքաղաքական դաշինքն էր, որը 1920 թվականի վերջերին զավթեց Հայաստանը»,-ընդգծված էր հայտարարության մեջ: Հայրիկյանը շեշտում է, որ այսօր էլ Հայաստանը տուժում է […]

Ճակատագրական /վիդեո/

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը,  անդրադառնալով Երեւանում վերջին մեկ շաբաթում տեղադրված՝ Համազասպ Բաբաջանյանի եւ Գարեգին Նժդեհի արձանների վերաբերյալ հնչած քննադատություններին,  ասաց. «Արձաններն այսպիսի ճակատագիր ունեն: Առաջին տեղադրումից սկսում են անուն դնել, հետո մարդիկ սիրով հաշտվում են այդ արձանի հետ, մտերմանում: Վերջին երկու արձանները կարծում եմ՝ երկուսն էլ ազգային հպարտություն են, ցանկացած ազգ կհպարտանար, […]

Երկու հրամայական Թալիշում եւ Մարտակերտում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Թալիշի և Մարտակերտի բնակիչներին այլ տարածքում վերաբնակեցնելու կառավարության որոշմանը: Նա նշեց, որ ներկայումս մի շարք մոտեցումներ կան, և թալիշցիների մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ուզում են վերադառնալ: «Իրավիճակն այնպիսին է, որ 1994 թվականին, երբ սկսվեց Թալիշի լայնածավալ վերականգնումը, միգուցե այդ ժամանակ հնարավոր էր մի […]

Երևանում մեկնարկել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին խորհրդի անդամ Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունու հիշատակը: Նախագահը հայտարարեց, որ Հոգաբարձուների խորհրդի 33 անդամներից ներկա է 29-ը, ներկա են տեղական մարմինների 24 ներկայացուցիչներ, քվորումն ապահովված է, սկսvեց նիստի […]

Միջազգային մակարդակի միջոցառումներ նման երկրում անցկացնելը խայտառակություն է. Դավիթ Բաբայան

Միջազգային մակարդակի միջոցառումներ Ադրբեջանի նման երկրում անցկացնելը խայտառակություն է, որը թև է տալիս ագրեսորին: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այսպիսի քաղաքականությամբ միջազգային հանրությունը և մի շարք քաղաքակիրթ պետություններ թև են տալիս ագրեսորին: Մի պետություն, որտեղ փակվում է Ազատություն ռադիոկայանը, ԵԱՀԿ գրասենյակը, որտեղ մարդասպանին, ով կացնահարել […]

Մինչև տարեվերջ ուռուցքաբանական կենտրոնը կբացվի. Վահան Պողոսյան

Մեր երկրում պետպատվերով սրտի վիրահատություն անցկացվում է 12 հիվանդանոցում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը: Նա  ընդգծեց՝  պետպատվերով սրտի վիրահատություններ կատարվում  է  նաև Գյումրիում: «Նախորդ տարի 1400 քաղաքացի օգտվել է պետպատվերով սրտի վիրահատությունից»,- ներկայացրեց նախարարը: ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հարց ուրղղեց՝  փորձելով հասկանալ՝ ի վերջո, Հայաստանում ե՞րբ կբացվի ուռուցքաբանության կենտրոնը:  «Մարդիկ տուն-տեղ […]

Թանկ «ռաստամոշկա». Ժամանակ

ՀՀվարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ ՀՀ-ն որպես ԵՏՄ անդամ, գրավիչ է Իրանի համար:Սակայն իրանցի գործարարները դրանում համոզված չեն ու երեկ թերթին ասացին, որ «Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո իրենք ավելի շատ տուժել են, ոչ թե շահել, քանի որ իրենց ներկրած ապրանքը ռաստամոշկա են անում ավելի թանկ, քան Ռուսաստանից ներկրված ապրանքը»: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

Թբիլիսիում ավտովթարից Հայաստանի քաղաքացի է զոհվել, կան վիրավորներ

Մայիսի 27-ին, ժամը 10.32-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 26-ին ժամը 19.30-ին Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Minivan» մակնիշի 34 TT 795 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է մարդատար «GAZelle» մակնիշի ավտոմեքենային: ՀՀ քաղաքացիներ` 1982 թ. ծնված Սուրեն Վ.-ը, 1959 թ. ծնված Ռուսլան Գ.-ը, 1982 թ. ծնված Արտյոմ Տ.-ը տեղափոխվել են Օրտաչալայի Նյու հիվանդանոց: ՀՀ […]

Ծառուկյանը դեռ չի կողմնորոշվել. Ժողովուրդ

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս մերձավոր շրջապատում հայտարարել է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ինքը չի պատրաստվում առաջադրվել: Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո նա հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին: Ծառուկյանի՝ չառաջադրվելու մասին լուրերի առնչությամբ թերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից: Ի պատասխան՝ Տոնոյանն ասաց. «Կոնկրետ ձեր նշած խնդրի մասով ես որեւէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի