Սա տգիտություն է, գյադայություն/վիդեո/
«Ես ասում եմ միայն ճշմարտությունը, քանի որ ճշմարտությունից հեռացողը հեռանում է նաև Աստծուց»,-այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը ընթերցեց մտավորականների «Անկախություն» միավորման մայիսի 28-ի ուղերձը:
«Մեր պետականության կործանման պատճառը ռուս-թուրքական ռազմաքաղաքական դաշինքն էր, որը 1920 թվականի վերջերին զավթեց Հայաստանը»,-ընդգծված էր հայտարարության մեջ:
Հայրիկյանը շեշտում է, որ այսօր էլ Հայաստանը տուժում է Ռուսաստանի և նրա գործակալ երկրների մեղքով: ԱԻՄ առաջնորդը պնդում է` Հայաստանը պարտավոր է ազատվել ռուսական վայրի արջի թաթերից:
«Սակայն սա չի նշանակում, որ ռուս ազգը չունի եվրոպական մտածելակերպով քաղաքական գործիչներ: Այսօր վերջապես կայացել է հայ մտավորականների համախմբում և հայ մտավորականները պատրաստ են ներկայացն:ել հայ ազգի պահանջև ը պայքարել Ռուսաստանից ազատվելու ուղղությամբ»
«Այն որ Լևոն Տեր Պետրոսյանը և նրա շրջապատը անտեսեցին Անկախության այս օրը դա պարզապես քաղաքական տգիտություն էր և խայտառակություն: Այդ օրը պետք չէ վերագրել դաշնակներին: Ես առաջարկում եմ մայիսի 28-ը ճանաչել անկախության օր: Ադրբեջանը նշում էի իր 98 ամյակը, Վրաստանը նշեց իր անկախության 98 ամյակը, իսկ մենք դեռ պետք է նշենք մեր անկախության 25 ամյակը: Սա լակոտություն է, գյադայություն: 4 000 տարվա պետականություն ունեցող ազգ ենք ու 25 տարվա անկախություն ենք տոնում»,-եզրափակեց Հայրիկյանը: