07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մինչև տարեվերջ ուռուցքաբանական կենտրոնը կբացվի. Վահան Պողոսյան

Մեր երկրում պետպատվերով սրտի վիրահատություն անցկացվում է 12 հիվանդանոցում:

Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը: Նա  ընդգծեց՝  պետպատվերով սրտի վիրահատություններ կատարվում  է  նաև Գյումրիում:

«Նախորդ տարի 1400 քաղաքացի օգտվել է պետպատվերով սրտի վիրահատությունից»,- ներկայացրեց նախարարը:

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հարց ուրղղեց՝  փորձելով հասկանալ՝ ի վերջո, Հայաստանում ե՞րբ կբացվի ուռուցքաբանության կենտրոնը:  «Մարդիկ տուն-տեղ թողնում, գնում են Եվրոպաներն, այստեղ ե՞րբ կբացվի», – ասաց Մինասյանը:

Պողոսյանը  պատասխանեց՝ մասնագիտացված ուռուցքաբանական կենտրոն ստեղծելու համար անրաժեշտ տեխնիկան արդեն  Հայաստանում է: «Մինչև տարեվերջ կենտրոնը կբացվի»,- տեղեկացրեց Պողոսյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ