26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը դեռ չի կողմնորոշվել. Ժողովուրդ

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս մերձավոր շրջապատում հայտարարել է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ինքը չի պատրաստվում առաջադրվել: Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո նա հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին: Ծառուկյանի՝ չառաջադրվելու մասին լուրերի առնչությամբ թերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից:

Ի պատասխան՝ Տոնոյանն ասաց. «Կոնկրետ ձեր նշած խնդրի մասով ես որեւէ տեղեկության չեմ տիրապետում: Կարծում եմ՝ մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները դեռ բավական ժամանակ կա, եւ հետո Գագիկ Ծառուկյանը մշտապես իր անելիքների ու ծրագրերի մասին անձամբ է հայտարարել, եւ կարծում եմ՝ այս հարցը եւս բացառություն չի լինելու»:

Այլ կերպ ասած՝ ԲՀԿ նախկին նախագահը դեռ չի կողմնորոշվել, իր՝ քաղաքականությամբ չզբաղվելու հայտարարությունն ուժի մե՞ջ է, թե՞ ժամկետն անցել է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ