15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

ՀՅԴ ԳՄ-ն արդեն նոր կազմ ունի

Օրերս կայացած Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը ընտրեց Գերագույն մարմին հետևալ կազմով. Աղվան Վարդանյան (ներկայացուցիչ), Միքայել Մանուկյան, Հրաչ Թադևոսյան, Պետրոս Մեղրյան, Դավիթ Լոքյան, Լևոն Մկրտչյան, Արծվիկ Մինասյան, Իշխան Սաղաթելյան, Արսեն Համբարձումյան, Գագիկ Գևորգյան, Աշոտ Փափազյան, Սամվել Երանյան, Ռոմիկ Մանուկյան: ՀՅԴ ԳՄ մամուլի  դիվան

ԼՂՀ վարչապետը Հադրութի շրջանում քննարկել է մի շարք տնտեսական հարցեր

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ` մայիսի 1-ին Հադրութում հանդիպել է շրջանի համայնքապետների և ֆերմերների հետ՝ քննարկելով ստեղծված իրավիճակում թիկունքային ապահովվածության, գարնանացանի, հունձի և հակահրդեհային աշխատանքների հետ կապված հարցեր: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ վարչապետն իր խոսքում կարևորել է Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիայի պայմաններում թիկունքայինաշխատանքների արդյունավետ կազմակերպումը, ինչն […]

Դեռահասը կրակել է ինքն իրեն՝ փորձելով սելֆի անել

15-ամյա Ռամանդիկ Սինգախը քրոջ հետ Հնդկաստանից փորձել են սելֆի անել հոր զենքով։ Արդյունքում դեղառահասը շփոթվել է ու նկարելու կոճակին սեղմելու փոխարեն սեղմել է ատրճանակին ու կրակել ինքն իրեն։ Հարեւանները ականատես են եղել այդ ամենին, նրանք շտապօգնություն են կանչել, սակայն արդյունքում տղան մահացել է։

Օր ու գիշեր պետք է աշխատել, որպեսզի ունենանք բարեկարգ և կանաչ տարածքներ. Տարոն Մարգարյան

Այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ավարտվել է ծառատունկը, և շարունակվում են կանաչապատման աշխատանքները: Հանձնարարականի շրջանակում Երևանի քաղաքապետն անդրադարձել է կանաչապատման ձեռնարկությունների աշխատանքներին: «Վերջին տարիներին մենք կարողացանք ավելացնել կանաչ տարածքների ծավալները, ինչը, սակայն, դեռևս բավարար չէ: Օր ու գիշեր պետք է աշխատել, որպեսզի ունենանք այն […]

Ռուսական զենքերը Հայաստան դեռ չեն հասել

Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 Ու թեև Հայաստանի խորհրդարանը այն վավերացրեց «գերձայնային» արագությամբ՝ 2015 թվականի հուլիսի 2-ին, սակայն Ռուսաստանի Դաշնության օրենսդիրները, մեղմ ասած, չէին շտապում իրենց ռազմավարական […]

Շաբաթվա ընթացքում առգրավվել է 132 կգ «սիգ» տեսակի ձուկ /ֆոտո/

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապվերի վարչությունից: Այցնուրի համաձայն Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի […]

Մենք պիտի սպասենք վատթարագույնին. Շիրակ Թորոսյան /վիդեո/

Պատգամավոր Շիրակ Թորոսյանը կարծում է՝ ԼՂՀ խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ Արցախը բանակցային կողմ դառնա: «Մենք ջուր կլցնենք ադրբեջանական ջրաղացին, եթե ասենք՝ հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է: Հայաստանը, լավագույն դեպքում,  բանակցություններին պիտի մասնակցի որպես երրրորդ կողմ, որը հանդես կգա որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր», – ասաց պատգամավորը: Շիրակ Թորոսյանը դժվարացավ հստակ կանխատեսումներ […]

Այդ բոլոր հարցերի պատասխանն է՝ Ադրբեջանը․ Է․ Նալբանդյան

Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը Հելսինկիի համալսարանում Էդվարդ Նալբանդյան. Չնայած 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին` Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները Պրոֆեսոր Քիվիեն, Տիկնայք և պարոնայք, Շնորհակալ եմ Ալեքսանդերի ինստիտուտին և Հելսինկիի համալսարանին ինձ հյուրընկալելու և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումները քննարկելու հնարավորություն ընձեռնելու համար: Ղարաբաղյան հակամարտության […]

Հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել շահագործվող տրանսպորտի տեխնիկական վիճակը

Հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել հասարակական տրանսպորտում շահագործվող շարժակազմերի տեխնիկական վիճակը  Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 28 արձանագրություն: Մայրաքաղաքում վերականգնվել և փոխարինվել են բացակայող ճանապարհային նշանները,  արունակվում են գծանշման աշխատանքները, ինչպես նաև երթուղիներում շարժակազմերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի