15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Մաքսատանը մինչ օրս առկա չէ զինվորական «ժգուտների» ներկրման մասին որևէ տեղեկատվություն.ՊԵԿ

Կայքերից մեկում 30.04.2016թ. հրապարակված «Արտերկրից ուղարկված զինվորական օգնությունը մաքսազերծելու համար պահանջել են 1200 դոլար» նյութի առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համապատասխան տարածաշրջանային մաքսատանը ապրիլի 1-ից մինչ օրս առկա չէ հրապարակման մեջ հիշատակված ներկրման վերաբերյալ որևէ տեղեկատվություն: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեցին  ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Թյուրըմբռնումից խուսափելու նպատակով առաջարկում ենք հրապարակման […]

Քաղաքական կարճատեսություն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոըյանը նդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը,  նշեց, որ այդ փաստը վկայում է, որ նոր Սահմանադրությունը դառնում է քաղաքական իմաստով բացարձակ լեգիտիմ: «Այդ շրջանակներն էին, որ քննադատում էին կառավարման խորհրդարանական մոդելի ներդրումը, ինտենսիվ «Ոչ»-ի քարոզ էին անում: Իրենք նույնպես ընդունում են նոր խաղի կանոնը»,- […]

Առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր. ԼՂՀ ՊՆ

Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր. տեղեկացնում է  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների: Այս […]

Թեւան Պողոսյանն առաջարկում է զորակոչվողների սերմնաբջիջների բանկ ստեղծել

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց՝ հարկավոր է բանակ զորակոչվողների սերմնաբջիջների բանկ պահել`նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար: Այս հարցը կարգավորելու համար պատգամավորն առաջարկում է լրացում կատարել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում: Թևևան Պողոսյանի կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունում նշվում է. «Պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական […]

Ավտոբուսի վթարից տուժած հղի կնոջ վիճակը բարելավվել է. այսօր դուրս կգրվի հիվանդանոցից

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բուժվող 37-ամյա հղի կինն այսօր դուրս կգրվի բժշկական հաստատությունից: ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի փոխանցմամբ` կնոջ և  պտղի  վիճակը գնահատվում է լավ: Տնային պայմաններում ևս կշարունակվեն  նեղ մասնագիտական խորհրդատվությունները:  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը  կայուն է, գրանցվում […]

Ադրբեջանցիները թանկ գներով դրոշներ են վաճառում զոհված զինվորների հարազատներին /վիդեո/

‹‹Ադրբեջանում չկան լրատվամիջոներ, որոնք կարտահայտեն այնպիսի տեսակներներ, որոնք չեն համապատասխանում ադրբեջանական իշխանությունների տեսակներներին: Ադրբեջանական մամուլը պատերազմական օրերին նախապես պատրաստվել էր տեղեկատվական դաշտում:  Սկզբի ժամերին ադրբեջանական մամուլում լռություն էր տիրում, հետո փոխվեց իրավիճակը: Քարոզչություն էր տարվում: Նպատակն այն էր, որ հայտարարեն, թե  իրենք հաղթում են, Ալիևն էլ,  իբր, ճիշտ էր ասում, որ պիտի Ղարաբաղը պիտի ‹‹ազատագրեն›› […]

Ստամբուլում մայիսմեկյան ցույցը ցրելիս մարդ է մահացել /ֆոտո/

Թուրքիայում՝ Ստամբուլում, նախօրեին մայիսմեկյան ցույցեր են տեղի ունեցել, որոնք ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։ Թաքսիմ հրապարակում ցույցը ոստիկանության կողմից ցրելու ժամանակ ցույցի մասնակիցներից մեկը մահացել է: “Укринформ“-ի տեղեկացմամբ՝  57-ամյա տղամարդը մնացել է ջրանետ ավտոմեքենայի տակ ու տեղում մահացել է: Քաղաքային իշխանություններն արգելել են Թաքսիմ հրապարակում ցանկացած ակցիա` հղում կատարելով քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Ստամբուլում աշխատավորների համերաշխության օրվան նվիրված […]

«Մենք դեռ չենք սպառել մեր ակնկալիքները Ռուսաստանից, իսկ Հայաստանում հակառուսական ալիքներ ստեղծելն անկեղծ չէ»

«Մենք դեռ չենք սպառել մեր ակնկալիքները Ռուսաստանից, իսկ Հայաստանում հակառուսական ալիքներ ստեղծելն անկեղծ չէ»,-ասսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Մենք մտել ենք այն կառույցը, որտեղ Ռուսաստանն է: ՀԱՊԿ մտնելիս մենք հույսներս չենք դրել այլ երկրների վրա: Ակնհայտ է, որ Երեւան- Աստանա ճանապարհն անցնում է Մոսկվայով, Երեւան- Մինսկ ճանապարհն անցնում է  Մոսկվայով: Մեր […]

Հանուն ընկերոջ կյանքի Սարգիսը զոհվեց

Երեկ երեկոյան Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը` 20-ամյա Սարգիս Գասպարյանը: Այս մասին Henaran.am-ը  տեղեկացավ հոսպիտալից: Սարգիսը վիրավորվել էր ոտքի և որովայնի շրջանում: Շուշիում գտնվող մեր թղթակցի փոխանցմամբ Սարգիսը Շուշի քաղաքից էր և նա ծայրահեղ ծանր վիրավորում է ստացել ընկերոջ կյանքը փրկելիս, որը ցավոք չի հաջողվել: «Շատ ազնիվ ու մաքուր տղա էր ու ողջ մարմինը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի