15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Կվերանայվի էլեկտրաէներգիայի սակագինը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործող սակագներում նախորդ տարիներին կուտակված վնասի փոխհատուցման համար միանվագ ներառված գումարի նվազեցման […]

Թուրքիայից ապրանք չներկրելու դեպքում Հայաստանը շահեկան դիրքում չի հայտնվի

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ թուրքական ապրանքների ներմուծման հնարավոր արգելքին, ապա բացատրեց, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության վրա: «Մեր առաջին գործընկերը և՛ արտահանման, և՛ ներմուծման գծով ՌԴ-ն է: Արտահանման գծով 2-րդ և 3-րդ տեղերը 10,5% տեսակարար կշռով կիսում են Բուլղարիան և Իրաքը»,- տեղեկացրեց Վիլեն Խաչատրյանը՝ հավելելով, […]

Աշխատանքային իրավունքի կարևոր բաղադրիչներից է աշխատանքի անվտանգության ապահովումը և առողջության պահպանումը /վիդեո/

«Դեռևս մեզանում հանդիպում են դեպքեր, երբ մարդուն աշխատացնում են հիմնական աշխատաժամից դուրս եւ աշխատավարձ չեն վճարում, կամ, օրինակ, աշխատացնում են հիշատակի եւ տոն օրերին եւ նույնպես հավելյալ աշխատավարձ չեն վճարում: Դեռեւս աշխատավարձի մակարդակը շատ ցածր է»,-  այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին հայտարարեց  Աշխատանքի եւ իրավունքի հաշտարարի գրասենյակի ղեկավար Արթուր Սարգսյանը: «Մինչև 2015 թվականը Տեսչությունն […]

Մայիսի 3-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 3-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ անդամ, արտաքին հարաբերությունների փորձագետ Մանվել Ղումաշյանը: ԹԵՄԱ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող ռազմական գործողություններ, ստեղծված իրավիճակի մարտահրավեր, հայկական կողմի դիրքորոշում, միջազգային հանրության արձագանք:

Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա

Մայիսի 2-ին պաշտոնական այցով Հելսինկի ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիին: Զրուցակիցները պայմանավորվեցին ակտիվացնել բարձր մակարդակով փոխայցելությունները, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունները, սերտացնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը: Նախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ։ Երկուստեք կարևորվեց խորհրդարանների միջև շփումների խթանումը։ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների […]

Վարդենիսում վթարից տուժած 2-ամյա երեխան ստացել էր գլխուղեղի ցնցում. վիճակը գնահատվում է բավարար

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ռեանիմոբիլով և մասնագետների ուղեկցությամբ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ծովակ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 2014թ. ուղևորը: Երեխայի մոտ առկա է աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Փոքրիկը բժիշկների ջանքերի շնորհիվ դուրս է եկել շոկային վիճակից: Այժմ գտնվում է կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Վիճակը գնահատվում […]

Կուլակաթափ անելու մասին կոչերը տանում են նեոբոլշևիզմի.Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գտնում է, որ օլիգարխներին կուլակաթափ անելու եւ այդ գումարները բանակի սպառազինությանն ուղղելու մասին կոչերը նեոբոլշեւիզմի են տանում, կանգնեցնում են դասակարգային պայքարի եւ հասարակության տրոհման վտանգի առջեւ: Այս մասին նա մանրամասնեց այսօր՝ մայիսի 2-ին հրավիրված ասուլիսի ժամանակ: «Այսօր պետք է արագացնել սոցիալական արդարության ներդրման գործընթացը, մեղմացնել սոցիալական բեւեռվածության երեւույթները, ազգովի ասել` այլեւս […]

‹‹Մի պատկերացրեք, թե աղջիկը որ գնա բանակ, անպայման ավտոմատը պիտի շալակի, գործի անցնի››

Աղջիկների՝ բանակում ծառայելու պատեհության ու անպատեհության մասին շատ է խոսվում վերջին օրերին: Որոշ մասնագետներ նշում են՝ հարկ է օրինակ վերցնել Իսրայելից, ու աղջիկների պարտադիր զինծառայությունը օրենքով սահմանել: Թեմայի շուրջ Henaran.am-ի թղթակիցը փորձել է պարզել պատգամավորներ Թևան Պողոսյանին ու Շիրակ Թորոսյանին: Թևան Պողոսյանը կողմնակից է նրան, որ հայուհիները  գոնե զինվորական պատրաստություն անցնեն, իսկ մնացած հարցերն, ըստ Պողոսյանի, քննարկման առարկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի