07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Թեւան Պողոսյանն առաջարկում է զորակոչվողների սերմնաբջիջների բանկ ստեղծել

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց՝ հարկավոր է բանակ զորակոչվողների սերմնաբջիջների բանկ պահել`նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար:

Այս հարցը կարգավորելու համար պատգամավորն առաջարկում է լրացում կատարել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում:

Թևևան Պողոսյանի կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունում նշվում է. «Պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում»:

Նախագծի «հիմնավորում» բաժնում օրենսդական նախաձեռնության անհրաժեշտությունը մեկնաբանվում է այսպես.  «Հաշվի առնելով, որ զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով եւ ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց՝ սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարեւոր եւ էական նշանակություն»:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ