15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել շահագործվող տրանսպորտի տեխնիկական վիճակը

Հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել հասարակական տրանսպորտում շահագործվող շարժակազմերի տեխնիկական վիճակը  Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 28 արձանագրություն:

Մայրաքաղաքում վերականգնվել և փոխարինվել են բացակայող ճանապարհային նշանները,  արունակվում են գծանշման աշխատանքները, ինչպես նաև երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները և ուսումնասիրել բոլոր տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը:

«Քաղաքային տրանսպորտի բոլոր երթուղիներում որևէ տեսակի տեխնիկական խափանում բացառելու և առկա պայմաններում Երևանի բնակիչների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար անհրաժեշտ է ստուգել բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը: Իհարկե, Երևանի տրանսպորտի հիմնախնդիրը այս քայլով չի լուծվի, բայց մեր առաջին ու կարևոր խնդիրը պետք է լինի առկա տրանսպորտային ցանցի միջոցով մեր բնակիչների անվտանգ տեղաշարժի ապահովումը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հավելել է, որ այս հարցի առնչությամբ բազմիցս հայտարարել է, որ քաղաքային երթուղիների ցանցի բարելավման հարցը ժամ առաջ պետք է լուծել, և անհրաժեշտ են համալիր մոտեցումներ ու համագործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Քաղաքապետը տրանսպորտի վարչությանը հանձնարարել է նաև ՃՈ հետ քննարկել և Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի հետ միասին վարչական շրջանում գտնվող տուն-ինտերնատի հարակից հատվածում կազմակերպել և կահավորել հասարակական տրանսպորտի կանգառագոտի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ