22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք պիտի սպասենք վատթարագույնին. Շիրակ Թորոսյան /վիդեո/

Պատգամավոր Շիրակ Թորոսյանը կարծում է՝ ԼՂՀ խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ Արցախը բանակցային կողմ դառնա:
«Մենք ջուր կլցնենք ադրբեջանական ջրաղացին, եթե ասենք՝ հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է: Հայաստանը, լավագույն դեպքում,  բանակցություններին պիտի մասնակցի որպես երրրորդ կողմ, որը հանդես կգա որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր», – ասաց պատգամավորը:
Շիրակ Թորոսյանը դժվարացավ հստակ կանխատեսումներ անել, ասաց՝ իրավիճակի զարգացումը կախված է նրանից, թե ռազմական գործողություններն ինչ ընթացք կունենան: «Ես հակված եմ մտածելու, որ մենք պիտի սպասենք վատթարագույնին: Հնարավոր է, որ ամելի մեծ ծավալի ռազմական գործողություններ լինեն ու ընթանան շարունակաբար: Մենք պիտի պատրաստ լինենք ամեն ինչի ու հակառակորդին պիտի խաղաղություն պարտադրենք», – ասաց Շիրակ Թորոսյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ