Շաբաթվա ընթացքում առգրավվել է 132 կգ «սիգ» տեսակի ձուկ /ֆոտո/
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապվերի վարչությունից:
Այցնուրի համաձայն Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 3,5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար:Առգրավվել է նաև 4 հատ խեցգետորսիչ:
Բաժնի կողմից առգրավվել է նաև 5,2կգ /13 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ:
Երևանի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 60.0կգ /125 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ, Ա.և Պ Աբրահամյաններ բարեգործական ճաշարան, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում առգրավվել է 67,0կգ /96 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 132,0կգ /234 հատ/ «սիգ» տեսակի ձուկ և 3,5կգ խեցգետին: