Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի առնչությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: «Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի առնչությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող […]
Երեկ կամավորականները կոչ էին անում ու խնդրում թարմ ուժերին միանալ իրենց, այսօր եղբայրս էր զանգահարել ու ասում էր առաջին գծում կանգնած տղաների անունից փոխանցեմ, որ փաբերում հաճելի ժամանակ անցկացնելու ու հետո սոցիալական կայքերում «զինվորն անձրևանոց չունի», «մարտավարություն է պետք փոխել» ու նման թեմաներ քննարկողներին ասեմ գնացեք Արցախ: Ու այս ընթացքում լուր է տարածվում, որ հակառակորդը […]
Ինչպես մանուկն իր մոր որովայնում վստահ է և ապահով, այդպես և մենք ենք Աստծո քաղցր գրկում, «Ում չենք տեսել, բայց սիրում ենք, և Ում այժմ էլ չենք տեսնում, բայց հավատում ենք Նրան և ուրախ ենք անպատմելի ու փառավոր խնդությամբ» (տես Ա Պետր. 1: 8):
Եվ այսպես փոխանակ ձեռնամուխ լինելու երկրի պաշտպանական բյուջեն կոռուպցիայից պաշտպանելու և բանակի վիճակը բարելավելու գործին մի քանի խելամիտներ առաջարկում են վերացնել տարեկետման իրավունքը: Հիմնավորում են այն կոռուպցիոն ռիսկերով: Այս նախաձեռնությունը իսկապես զուրկ է տրամաբանությունից, փոխանակ պայմաններ ստեղծեն, որ արժանավոր ու պետքական մարդիկ կարողանան օգտվել տարեկետման իրավունքից, առաջարկում են վերացնել այդ իրավունքը: Հիմա անկեղծ լինենք, որտեղ […]
«Բոլորս էլ պատրաստ ենք, հստակ գիտենք մեր անելիքը: Մենք հայ ենք ու Հայաստանի զավակը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱՄՆ-ում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը, ով իր խմբով անցած ապրիլի 24ին Երեւանում էր ոգեկոչելու սուրբ նահատակների հիշատակը: Օրերս ակումբը խորհրդակցություն է հրավիրել. «Շատ անելիք ունենք, պատրաստ ենք աջակցել հնարավորինս ֆինանսական և այլ տեսակի օգնություններով: […]
Սոսկալի ցավ եմ ապրում, երբ հասարակությանը սորտավորում են ունևորների և չունևորների, առավել ևս, երբ ոմանք տարաբնույթ հաճույքներ են ստանում ասելով, թե առաջնագծում բացառապես անապահով ընտանիքների զավակներն են: Ես չգիտեմ՝ ում պարզունակ կամ անարժեք մտահաղացումն է՝ այս սոսկալի ծանր ժամանակներում մեր ժողովրդի մեջ պառակտում մտցնելը, բայց որ նման հերյուրանքներ տարածողները թուրքի ջրաղացին ջուր են լցնում՝ դա […]
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու մասով ավելի վաղ իր կողմից տրված հանձնարարականների ամփոփմանը: Երևանի քաղաքապետարանի հասարակայնության եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության մասնակիցներին նա հայտնել է, որ վերջնական որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով քաղաքապետարանի […]
Մայիսի 6-8-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կկայանա Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը: Այս մասին գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Ուղեգրի համար կպայքարի միայն 59 կգ քաշային Ռոման Ամոյանը: 130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: Մարզիկի հետ մրցավայր կմեկնեն հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը և Էդուարդ Սահակյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 ուղեգիր ունի, որոնք […]