01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հոյակապ քայլ կլինի, կոռուպցիայի հերը կանիծենք

Եվ այսպես փոխանակ ձեռնամուխ լինելու երկրի պաշտպանական բյուջեն կոռուպցիայից պաշտպանելու և բանակի վիճակը բարելավելու գործին մի քանի խելամիտներ առաջարկում են վերացնել տարեկետման իրավունքը: Հիմնավորում են այն կոռուպցիոն ռիսկերով:

Այս նախաձեռնությունը իսկապես զուրկ է տրամաբանությունից, փոխանակ պայմաններ ստեղծեն, որ արժանավոր ու պետքական մարդիկ կարողանան օգտվել տարեկետման իրավունքից, առաջարկում են վերացնել այդ իրավունքը:

Հիմա անկեղծ լինենք, որտեղ է ավելի մեծ չափերի կոռուպցիան, հարկային ու մաքսային մարմիններում, դատարան-դատախազություններում, բյուջեն վատնող պետական կառույցներում, թե տարեկետման իրավունքն իրականացնող մեխանիզմներում:

Եթե կոռուպցիոն ռիսկերը վերացնելու համար առաջարկում եք վերացնել տարեկետման իրավունքը, նույն տրամաբանությամբ էլ առաջարկում ենք վերացնել հարկային ու մաքսային մարմինները, դատարանները, դատախազությունը, ՊՆ մատակարարման մարմինները, վերահսկիչ կառույցները և այլն ու այսպես շարունակ: Հա մոռացա կոռուպցիոն մեխանիզմներ կան նաև առողջապահության ու կրթության հաստատություններում, լավ կլինի փակել բոլոր դպրոցները, հիվանդանոցները, բուհերը: Հոյակապ քայլ կլինի, կոռուպցիայի հերը կանիծենք:

Աչքը բուժելու համար, աչքը չեն հանում հարգելիներս: Ձեր առաջարկությամբ ուզում եք համ աչքից ազատվել համ աչքացավից:

Գարիկ Քեռյան

ԵՊՀ դասախոս

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ