16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Վաղը կշարունակվի ԱԺ արտահերթ նիստը

Վաղը ԱԺ-ում կշարունակվի արտահերթ նիստը․ այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ փոխխոսնակը։ «Վաղը ժամը 11-ին մենք կշարունակենք մեր աշխատանքները։ Իրականացնելու ենք քվեարկություն՝ այսօրվա քննարկած հարցերի առնչությամբ։ Մեզ մնում է երկու հարց՝ Հրազդան ցեմենտին վերաբերող նախագիծը երրորդ ընթերցմամբ և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը երկրորդ […]

Ճանապարհաշինարարի կինը թեւերը պարզած օգնություն է խնդրում /ֆոտո/

Դեռեւս անցյալ տարի երգչուհի Էմմին օվկիանոսից այն կողմ իր ձայնը բարձրացրեց եւ  բաց նամակով դիմեց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, որպեսզի վերջինս փրկի իր հոր՝ Դավիթ Բեջանյանի կողմից դեռեւս անցյալ դարի 70-ականներին ստեղծված «Անվերջության ժապավեն»՝ ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանը, որի մասունքներն այսօր պահպանվում են Երևան-Սևան մայրուղու 60-րդ կմ-ի վրա: Բաց նամակը հրապարակվելուց մեկ ժամ անց մարզպետ Գուլոյանը […]

ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողը խուսափել է գնահատական տալ Ադրբեջանի վայրագություններին

Այսօր մենք խոսում ենք Հայաստանի կայուն զարգացման եւ հեռանկարների մասին, ես չեմ կարող մեկնաբանել եւ կարծիք հայտնել ձեր հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ։ Այս մասին, այսօր՝  մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն՝ հրաժարվելով պատասխանել ապրիլին Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի վայրագությունների մասին հարցին։ Հարցին, թե չի՞ տեսնում արդյոք Ադրբեջանի […]

Մենք պահանջեցինք, որ հստակ գնահատական տրվի, թե ով է առաջինը սկսել պատերազմը․ Արմեն Ռուստամյան

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ-ում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ: Այցի նպատակն է Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման մոնիթորինգը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ հանդիպման մանրամասներին։ Ռուստամյանը շեշտեց՝ ԵԽԽՎ համազեկուցեղնորին ներկայացվել է, որ ԸՕ-ին վերաբերող՝ ՀՅԴ-ի առաջարկները հիմնականում ընդունվել […]

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպել են ՀԱԿ խմբակցության ղեկավարի հետ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպել են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ: Զուրաբյանը  ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում շեշտեց՝ համազեկուցողների հետ քննարկել են ԸՕ նախագծին, սահմանադրական հանրաքվեն, ինչպես նաև ԼՂՀ հիմնախնդրին առնչվող հարցեր: «Մենք գնահատական տվեցինք սահմանադրական հանրաքվեին որպես կեղծված հանրաքվե: Այսօր ամենակարևոր խնդիրը, որ մենք պետք է լուծենք, այն է, որ […]

ԵՄ-ին ինտերգրվելու անհագ ցանկությունը կհեռացնի Թուրքիային միությունից

Վերջին ժամանակներում Թուրքիան փախստականների խաղաքարտը օգտագործելով փորձում է սիրաշահել ԵՄ անդամ պետություններին ու տարիներ շարունակվող հույսերն ի կատար ածել՝ անդամագրվել ԵՄ կազմում: Մայիսի 3-ին թուրքական Resmi Gazete պարբերականը հրապարակել է Թուրքիայի կառավարության որոշումը՝ չեղարկել մուտքի արտոնագրի ռեժիմը ԵՄ անդամ երկրների համար: Նշվում էր, որ որոշումն ուժի մեջ կմտնի Շենգեն գոտում ազատ մուտքի ռեժիմի անցմանը զուգահեռ: […]

Վթարային ջրանջատում Կենտրոնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մայիսի 12-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Մհեր Մկրտչյան, Չայկովսկու, Սուրենյանց, Մելիք-Ադամյան, Ֆիրդուսու փողոցների, Հանրապետության և Խանջյան փողոցների փակուղիների, Հանրապետության փող. 3-րդ նրբանցքի և 1-ից-53, 76, 76/1, 76/2, 76/3, 78,  Տիգրան Մեծի պող. 1-ից-25, Խանջյան փող. 1-ից-35, Բուզանդի փող. […]

2800 տարի առաջ էլ էին բարեփոխվում

2800 տարի առաջ էլ էին բարեփոխվում: Սպարտայի թագավոր Լիկուրգան մթ.ա. 8-րդ դարում նախաձեռնել է 3 խոշոր բարեփոխում՝ ա) երեխաների դաստիարակության բացառիկ պարտականությունը վերապահված էր պետությանը (ծնողներին գրեթե արգելված էր անմիջականորեն դաստիարակությամբ զբաղվելը), որը պետք է ապահովեր խիստ միատեսակ վարքագիծ՝ հատկապես, առանցքային շահերի նկատմամբ, բ) արգելվում է շքեղ բնակարանների կառուցումը և այնպիսի արհեստներով զբաղվելը, որոնք գերշահույթ […]

Պարտքս համարեցի անդրադառնալ ԼՂՀ հիմնախնդրին. Թևան Պողոսյան

Ազգային ժողովում ավարտվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Թևան Պողոսյանի, Ռուբիկ Հակոբյանի ու ԵԽԽՎ՝ Հայաստանի հարցով համազեկուցողների հանդիպումը: Անդրադառնալով հանդիպման մանրամասներին՝ Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝  քննարկվել են սահմանադրական փոփոխություններին, Ընտրական օրենսգրքին և կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Թևան Պողոսյանը շեշտեց՝ հանդիպման ընթացքում ինքն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին. «Պարտքս համարեցի անդրադարձ կատարել նաև այն խնդրին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի