ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպել են ՀԱԿ խմբակցության ղեկավարի հետ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպել են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:
Զուրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում շեշտեց՝ համազեկուցողների հետ քննարկել են ԸՕ նախագծին, սահմանադրական հանրաքվեն, ինչպես նաև ԼՂՀ հիմնախնդրին առնչվող հարցեր:
«Մենք գնահատական տվեցինք սահմանադրական հանրաքվեին որպես կեղծված հանրաքվե: Այսօր ամենակարևոր խնդիրը, որ մենք պետք է լուծենք, այն է, որ պետք է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնենք հավատը ընտրություններրի նկատմամբ: Իսկ դրա համար առանցքային կետն Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձևավորումն է: Մենք խոսեցինք նաև 4+4+4 ձևաչափից, ապա եկանք այն համոզման, որ կարևոր խնդիրը կոնսենսուսի ձևավորումն է: Ես համազեկուցողներին առաջարկեցի, որ իրենք կենտրոնանան այդ գործի վրա»,- ասաց Զուրաբյանը: