16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Սկանդալ Եվրատեսիլյան քվեարկության ժամանակ /վիդեո/

Եվրատեսիլ 2016-ի առաջին կիսաեզրափակչից առաջ սկանդալ է տեղի ունեցել՝ կապված քվեարկության հետ։  Ռուսաստանի ժյուրիի անդամներից Անաստասիա Ստոցկայան տեսանկարահանել է ժյուրիի քվեարկության ընթացքը, ինչն արգելված է  Տեսանյութում երևում է, որ հնչում են առաջին կիսաեզրափակչի երկրներից Հայաստանի ու Նիդեռլանդների երգերը: Տեսանյութում երեւացել է, որ ժյուրիի անդամները թերթիկում Նիդերլանդների օգտին կողմ են քվեարկել, Մոլդովայի ու Հունգարիայի՝ դեմ: Երևում […]

«Երգելով կսատկացնենք դրանց». Քեռին գիտի գաղտնիքը /վիդեո/

Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի կամավորականները երգում են ու չեն վախենում գնդակոծումից: «Մեր երգը` զենք է, ու երգելով կսատկացնենք դրանց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քեռի մականունով ազատամարտիկը: Մանրամասները` տեսանյութում:

Նոր նախագծով առաջարկվում է ապաքրեականացնել մաքսանենգության մասին հոդվածը

  Ազգային ժողվում շարունակվում է արտահերթ նիստը: Այժմ քննարկվում է  «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցողը՝  ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը շեշտեց՝  այս նախագծերի փաթեթը պայմանավորված է ԵՏՄ անդամակցության շրջանակներում երկրների ստանձնած պարտավորություններով և համապատասխան փոփոխություններով: «Հիմնական անկյունքարային մոտեցումներից մեկն այն է, […]

Արմենչիկի եւ ոչ միայն

Երևույթ, որ մեկ բառով կոչում ենք ռաբիզություն, պետական հոգածության կամ առնվազն բարձիթող վիճակի ներքո գտնվող մշակույթն է, որ ամեն օր սերմանվում և ամրապնդվում է գրեթե բոլոր հեռուստաալիքներով հեռարձակվող տարատեսակ ծրագրերով և այլ միջոցներով, որից հետևում է, որ` արմենչիկը մեր հասարակության մի նշանակալի հատվածի հայելին է…: Եթե ընդունում ենք, որ ռաբիզության պատվանդանը տգիտությունն է, ապա շատ […]

«Թքալ եմ ձեր ալ, ձեր գիտության վրա ալ»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հայտնի հայտարարությանը: Հիշեցնենք՝  Ռադիկ Մարտիրոսյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, թե Հայաստանը չի կարող արտահանել իր զենքը, քանի որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այդ եռուզեռի մեջ: Արմեն […]

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել՝ աշխարհում 4-րդ դեպքը

«Շիրակի մարզի Մարալիկ համայնքից 5-ամյա Հակոբ Ավդալյանին  երբ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն բերեցին, հանրապետությունում ադենովիրուսային կոնյուկտիվիտի դեպքերի աշխուժացում էր, և ամեն օր  10-20 հիվանդ էր մեզ դիմում։ Երեխայի մոտ առկա էր լորձաթաղանթի խիստ բորբոքում՝ կոնյուկտիվիտ»,­պատմում է կենտրոնի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ Աննա Հովակիմյանը։ Բժշկուհին մանրամասնում է, որ փոքրիկի կոպերն այտուցված […]

Արմեն Ռուստամյանը՝ միջուկային զենքի մասին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի հայտարարությանը, թե իրենք պատրաստվում են ստուգել Հայաստանի միջուկային զենք ունենալու փաստը: «Թող գան, ստուգեն, դա իրենց իրավունքն է: Թող ստուգեն նաև զենքերի բալանսը: Մենք էլ ասում ենք, որ զենքի բալանսը լրջորեն խախտվել է՝ հօգուտ Ադրբեջանի, պետք է այդ […]

Իվետան բացատրել է` ինչու է բարձրացրել Արցախի դրոշը /վիդեո/

Նախօրեին Եվրատեսիլ 2016-ի առաջին կիսաեզրափակչի ժամանակ Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը «կանաչ սենյակում» Արցախի դրոշը բարձրացրեց, թեեւ այն մրցույթի արգելված դրոշների ցանկում էր։ Կիսաեզրափակչից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Շվեդիայից լրագրողը Իվետային հարցրել է այս մասին՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի դրոշը ամենաքաղաքական արտացոլանքով դրոշներից մեկն է Եվրոպայում, «ինչու՞ որոշեցիր բարձրացնել այդ դրոշն այսօր կանաչ սենյակում»: Ի պատասխան՝ Իվետան […]

Շուշիի քաղաքապետի կենացը /վիդեո/

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը քաղաքապետարանում հյուրընկալել է քառօրյա պատերազմում արիություն ցուցաբերած եւ թշնամու ուղղաթիռը կործանած ժամկետային զինծառայող Գեւորգ Հակոբյանին: Առաջագծի, զինվորների մարդական սխրանքների մասին զրուցելուց հետո բաժակ են բարձրացրել հայ զինվորի, հայկական բանակի եւ հայրենիքի բարօրության համար: «Մեր զինվորն օրհնված զինվոր է, մեր զինվորը առյուծի կաթ կերած զինվոր է: Ես խոնարհվում եմ բոլոր ծնողների առաջ»,- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի