14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Թքալ եմ ձեր ալ, ձեր գիտության վրա ալ»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հայտնի հայտարարությանը:

Հիշեցնենք՝  Ռադիկ Մարտիրոսյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, թե Հայաստանը չի կարող արտահանել իր զենքը, քանի որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այդ եռուզեռի մեջ:

Արմեն Ռուստամյանը շեշտեց՝ հենց ակադեմիկոսները պիտի ջանան անել այնպես, որ  Հայաստանն ունենա ժամանակակից զենքեր արտադրելու հնարավորություն:

«Ակադեմիկոսների կոչումն առաջին հերթին հենց դա է՝ պաշտպանել իրենց երկիրը: Ռափայել Պատկանյանի խոսքերով ասած՝ եթե ձեր գիտությունից չունի օգուտ հայ ժողովուրդը, թքալ ամ ձեր ալ, ձեր գիտության վրա ալ»,- ասաց Ռուստամյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ