06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Սկանդալ Եվրատեսիլյան քվեարկության ժամանակ /վիդեո/

Եվրատեսիլ 2016-ի առաջին կիսաեզրափակչից առաջ սկանդալ է տեղի ունեցել՝ կապված քվեարկության հետ։  Ռուսաստանի ժյուրիի անդամներից Անաստասիա Ստոցկայան տեսանկարահանել է ժյուրիի քվեարկության ընթացքը, ինչն արգելված է  Տեսանյութում երևում է, որ հնչում են առաջին կիսաեզրափակչի երկրներից Հայաստանի ու Նիդեռլանդների երգերը:

Տեսանյութում երեւացել է, որ ժյուրիի անդամները թերթիկում Նիդերլանդների օգտին կողմ են քվեարկել, Մոլդովայի ու Հունգարիայի՝ դեմ: Երևում է նաև, թե ինչպես է Իվետա Մուկուչյանի ելույթի ժամանակ Ստոցկայան հիացած ելույթով՝ ասում. «Իմ ամուսինը հայ է, ես նրանց կողմից եմ»:

Տեսանյութից տարածումից հետո Ստոցկայան հեռացվել է Ռուսաստանի ժյուրիի կազմից, ավելին, մինչեւ երեկ կասկածի տակ էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարեւի մասնակցության հարցը, սակայն ի վերջո երգիչը դուրս եկավ բեմ ու անցավ եզրափակիչ։

Ստոցկայան ասել է, որ ինքը չէր պատկերացնում, որ այդ տեսանյութով խախտում է մրցույթի կանոնները։ Երգչուհին ասել է, որ անչափ ցավում է տեղի ունեցածի համար։

d68d1f2dbe0a581fb163438af8633079_cropped_740x460

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ