Արմեն Ռուստամյանը՝ միջուկային զենքի մասին
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի հայտարարությանը, թե իրենք պատրաստվում են ստուգել Հայաստանի միջուկային զենք ունենալու փաստը:
«Թող գան, ստուգեն, դա իրենց իրավունքն է: Թող ստուգեն նաև զենքերի բալանսը: Մենք էլ ասում ենք, որ զենքի բալանսը լրջորեն խախտվել է՝ հօգուտ Ադրբեջանի, պետք է այդ բալանսը պահպանվի, այնպես որ թող գան ու ստուգեն: Բոլորի աչքի առաջ Ադրբեջանը զինվում է ու սպառնում` կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնք արգելված են ըստ էության»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Վերջինս ընդգծեց՝ Ադրբեջանն այսօր էլ կիրառում է զանգվածային ոչնչացման զենքեր, դրանով սպառնալով Հայաստանի ու Արցախի անվտանգությանը:
Արմեն Ռուստամյանը շեշտեց՝ Հայաստանը եղել է միջուկային տերության մաս ու դրա հետ կապված՝ մինջ օրս անհայտ պատմություններ կան: