09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Նոր նախագծով առաջարկվում է ապաքրեականացնել մաքսանենգության մասին հոդվածը

 

Ազգային ժողվում շարունակվում է արտահերթ նիստը: Այժմ քննարկվում է  «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցողը՝  ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը շեշտեց՝  այս նախագծերի փաթեթը պայմանավորված է ԵՏՄ անդամակցության շրջանակներում երկրների ստանձնած պարտավորություններով և համապատասխան փոփոխություններով:

«Հիմնական անկյունքարային մոտեցումներից մեկն այն է, որ ապաքրեականացվի մաքսանենգության վերաբերյալ հոդվածը: Սա նշանակում է, որ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո ապրանքների ներմուծումը, որն ինչ-ինչ պատճառներով կատարվել է մաքսային կանոնների խախտմամբ, չի հայտարարագրվել, թերի է հայտարարագրվել և այլն, միանգամից տնտեսվարող սուբյեկտները չենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասաց Միրումյանը:

Ընդգծենք՝ օրենքի նախագծով տնտեսվարող սուբյեկտները քրեական պատժից կազատվեն այն դեպքում, եթե կանոնների խախտման արդյունքում պետության հասցված վնասը փոխհատուցեն:

Միրումյանն ընդգծեց՝ այս պարագայում  գործը կավարտվի վարչական վարույթի շրջանակներում. ստացվում է՝ եթե պետության հասցված վնասը չփոխհատուցեն, ապա կկիրառվի Քրեական օրենսգրքի 205 հոդվածը:

«Պետք է ասեմ, որ ասածս չի վերաբերում այնպիսի ապրանքների ներմուծմանն, ինչպիսին են, օրինակ՝ թմրանյութերը, հոգեմետ ազդեցություն ունեցող դեղամիջոցները, ռադիոակտիվ նյութերը, զինամթերքն, ինչպես նաև կանխիկ դրամական միջոցների ներմուծման համար սահմանված առավելագույն չափը գերազանցող ներմուծումը»,- նշեց Միրումյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ