15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պարտքս համարեցի անդրադառնալ ԼՂՀ հիմնախնդրին. Թևան Պողոսյան

Ազգային ժողովում ավարտվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Թևան Պողոսյանի, Ռուբիկ Հակոբյանի ու ԵԽԽՎ՝ Հայաստանի հարցով համազեկուցողների հանդիպումը:

Անդրադառնալով հանդիպման մանրամասներին՝ Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝  քննարկվել են սահմանադրական փոփոխություններին, Ընտրական օրենսգրքին և կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Թևան Պողոսյանը շեշտեց՝ հանդիպման ընթացքում ինքն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին. «Պարտքս համարեցի անդրադարձ կատարել նաև այն խնդրին, որ ԵԽԽՎ-ում ժամանակին` հունվարին, երբ որ զգուշացնում էինք, որ եթե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին իրենք մատների արանքով նայեն, ապա հնարավոր է՝  տարածաշրջանում կլինեն տարբեր էսկալացիաներ և ավանտյուրաներ: Ես հույս հայտնեցի, որ  միջազգային հանրությունն այլևս այդպես մատների արանքով կամ ուղղակի հավասարության նշան դնելով չի նայի արցախյան խնդրին»,- ասաց Թևան Պողոսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ