18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողը խուսափել է գնահատական տալ Ադրբեջանի վայրագություններին

Այսօր մենք խոսում ենք Հայաստանի կայուն զարգացման եւ հեռանկարների մասին, ես չեմ կարող մեկնաբանել եւ կարծիք հայտնել ձեր հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ։
Այս մասին, այսօր՝  մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն՝ հրաժարվելով պատասխանել ապրիլին Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի վայրագությունների մասին հարցին։

Հարցին, թե չի՞ տեսնում արդյոք Ադրբեջանի գործողություններում մարդու իրավունքների ոտնահարումներ, Բուզետտոն խուսափողական պատասխան տվեց. «Անկասկած պետք է ասեմ, որ ինչպես պետության, այնպես էլ տարածաշրջանի համար խաղաղությունը շատ կարեւոր է, որպեսզի հնարավոր լինի ապահովել հեռանկարային զարգացումը։ ՄԱԿ անունից կարող եմ ասել, որ մենք ողջունում ենք մարտական գործողությունների դադարեցումը, որպեսզի խաղաղություն հաստատվի եւ հնարավոր լինի զարգացում ապահովել։ Ողջ հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նպաստի դրան»։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ