15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք պահանջեցինք, որ հստակ գնահատական տրվի, թե ով է առաջինը սկսել պատերազմը․ Արմեն Ռուստամյան

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ-ում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ:
Այցի նպատակն է Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման մոնիթորինգը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ հանդիպման մանրամասներին։

Ռուստամյանը շեշտեց՝ ԵԽԽՎ համազեկուցեղնորին ներկայացվել է, որ ԸՕ-ին վերաբերող՝ ՀՅԴ-ի առաջարկները հիմնականում ընդունվել են, ընդհանուր առմամբ՝ հնարավորություն կա՝ հասնելու լայն կոնսենսուսի և ունենալ այնպիսի օրենսգիրք, որը կբավարարի բոլոր կողմերին:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել ԼՂՀ Հիմնախնդրին։

«Մենք պահանջեցինք, որ հստակ գնահատական տրվի, թե ով է առաջինը սկսել պատերազմը, դրա համար փաստերն ակնառու են, և պետք չէ որ նրանք ազդվեն Ադրբեջանի քարոզչությամբ ու փորձեն անորոշ պատասխաններ տալ: Իրականությունն այն է, որ ոչ Հայաստանը, ոչ Արցախը դրդապատճառ չունեին պատերազմ սկսելու, և դա Ադրբեջանն էր, որ խոսում էին ռազմական ճանապարհով ստատուս քվոն փոխելու մասին, և բանակցությւոնները դադարել են Ադրբեջանի պատճառով»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ