Վարչապետը մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է միջոցառմանը ներկա ճարտարապետներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ ու նշել, որ ճարտարապետի մասնագիտությունը հայ ժողովրդի պատմության մեջ մշտապես արժևորվել է, ունեցել իր ուրույն տեղն ու դերը: «Արդեն երկրորդ տարին, հատուկ արժևորելով և նշելով ճարտարապետի միջազգային օրը, որպես կառավարության ղեկավար […]