Պահանջում են ընդմիջում քվեարկությունից առաջ

Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյան, օրենքով սահմանված կարգով հանդես գալով խմբակցության անունից, 20ն րոպեանոց ընդմիջում վերցրեց, որի ժամանակ հնարավորություն կունենան քննարկել սահմանադրական փոփոխությունների նախագծի լրամշակված տարբրակը: Մարգարյանը նաև հիշեցրեց, որ իրենք լրամշակված նախագծի վերաբերյալ էլ որոշ մտահոգություններ ունեն: Ընդմիջում վերցնելու նրա առաջարկը բավարարվեց: Այսպիսով՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը քվեարկության կդրվի 14:30-ին՝ ԱԺ մեծ ընդմիջումից հետո: