«Ոչ»-ի անվստահ շարքերը /Ֆոտո/
«Չե´ք անցկացնի» նախաձեռնությունն Ազատության հրապարկից մեկնարկեց իր հրավիրած հանրահավաք-երթը: Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը տեղեկացրեց, որ իրենց երթը և Ազգային Ժողովի դիմաց նախատեսված պիկետն արտոնված է Երևանի քաղաքապետարանի կողմից, և քանի որ նախաձեռնության անդամները համոզված են, որ Ազգային ժողովում ավելի նվազ պատգամավորներ կասեն «ոչ» սահմանադրական բարեփոխումներին, կշարունակեն իրենց պայքարը:
Ակտիվիստը բոլորին առաջարկեց միանալ «ոչ»-ի պայքարին և շարժվել դեպի Ազգային Ժողով:
Երթին հետեւող Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ երթի մասնակիցները դեռևս չեն կարողանում շրջանցել ոստիկաններին և նրանց համոզել, որ երթն արտոնված է: Մասնակիցները դեռևս բանակցում են ոստիկանների հետ: Մեր թղթակիցը փոխանցում է, որ երթին սպասվածից քիչ` մի քանի տասնյակ մարդ է մասնակցում: