22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հաջորդ տարի կարող ենք ակնկալել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում.տնտեսագետ

Հաջորդ տարի կարող ենք ակնկալել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում. Վարդան Բոստանջյան

«ՀԷՑ-ի համակարգերի արդիականացման համար անհրաժեշտ է մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Տնտեսագետի  կանխատեսմամբ 2016 թվականին հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում:

«Ես կարծում եմ, որ հաջորդ տարի մենք կարող ենք ակնկալել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում: Մենք պետք է մշտապես գիտակցենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի գոյացումը կախված է համակարգում իրականացվող ծախսերի չափերից. Անհրաժեշտ է կայունացնել ծախսերը, որից հետո կարող ենք ակնկալել սակագնի իջեցում: Նախկին սեփականատերը գործում էր ոչ թափանցիկ, իսկ ներկայիս սեփականատերը շահագրգռված է բարձրացնել ՀԷՑ-ի կառավարման արդյունավետությունը, որի համար կատարվելու են լավ ներդրումներ»,-ասաց Բոստանջյանը :

Հիշեցնենք, որ  «Տաշիր գրուպ» ընկերությունների խումբը սեպտեմբերի 30-ին հայտարարեց, որ ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում «Ինտեր ՌԱՕ» ընկերության էլեկտրաէներգետիկ ակտիվները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ