Խնդրել է հետ վերադարձնել հրացանը

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1983 թ. ծնված Սևակ Ն.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հարթափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Սևակ Ն.-ն միաժամանակ խնդրել է հրացանն օրինականացնել և վերադարձնել իրեն: