Վարչապետը հորդորել է
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է համայնքապետների համար կազմակերպվող դասընթացների հերթական փուլի բացման արարողությանը և մասնակիցներին մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության լրատավական ծառայությունը: Կարևորելով դասընթացների կազմակերպումը՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի կայացմանը հանրապետությունում, և համայնքապետները կսկսեն ավելի համարձակորեն օգտվել իրենց լիազորություններից: […]