Ցեղասպանությունն ազգություն չի ճանաչում

Նախագահ Սերժ Սարգսյանի լոնդոնյան այցը կարևոր էր նրանով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախագահի լոնդոնյան այցին: «Եվս մեկ անգամ մենք ցույց տվեցինք, որ մենք մարդու իրավունքների պաշտպանության ջատագովն ենք և համամարդկային արժեքների կրողը: […]