22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատմաբան խոսնակը հիշեց Բիսմարկին

Սահմանադրական փոփոխությունների դեմ արտահայտվող ընդդիմադիր հատվածի այն պնդումները, թե ՀՀԿ-ն օգտագործելու է իր վարչական ռեսուրսները, ՀՀԿ-ի պատմաբան խոսնակին հիշեցնում են Օտտո ֆոն Բիսմարկի հայտնի արտահայտությունը՝ երբեք այդքան սուտ չեն խոսում որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո:

«Հիմա որոշ ընդդիմադիրներ ցանկացած պրոցեսից առաջ հիշեցնում են  Օտտո ֆոն Բիսմարկին. ինչ սուտ ասես հորինում են: Ես մի բան գիտեմ, որ ցանկացած ընտրական գործընթացի գնահատականը տալիս են միջազգային դիտորդները: ՀՀ նախագահը Մադրիդում պարզ, հրապարակային, մատչելի հայերենով ի լուր Եվրոպայի և ի լուր մեր քաղաքացիների հայտարարեց, որ մենք շահագրգռված ենք, որ այս հանրաքվեն անցնի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և այդ շահագրգռվածությունից ելնելով՝ հրավիրեց հանրաքվեն դիտարկելու ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ԵԽ-ի և այլ միջազգային կառույցների դիտորդներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց  Շարմազանովը՝ վստահեցնելով, որ պրոֆեսիոնալ դիտորդները կգան և կտան համապատասխան գնահատական:

Խոսնակը որոշ ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց ոչ թե խոսել, այլ ներակայացնել փաստեր, քանի որ ինչպես կարելի է խոսել հանրաքվեն կեղծելու վերաբերյալ ահազանգերի մասին, երբ հանրաքվեն դեռ չի էլ կայացել: Բացի այդ, Շարմազանովը հիշեցրեց, որ իրենք բազմիցս շեշտել են՝ դեկտեմեբրի 6-ի հանրաքվեն մահու և կյանքի պայքար չէ, որ որոշողը պետք է լինի քաղաքացին:

«Եթե քաղաքացին ասի՝ «այո», Սահմանադրությունը կանցնի, եթե ասի՝ «ոչ»: Կմնա գործող Սահմանադրությունը, ի՞նչ խնդիր կա»: Շարմազանով վերահաստատեց, որ նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս վերջ դնել մի կենտրոնից, մի կուսակցությունից, նույնիսկ մեկ պաշտոնյայի կողմից կառավարվելուն:

Բարեփոխված Սահմանադրությունը, ըստ ՀՀԿ խոսակի, բարձրացնում է ժողովրդավարությունը, հնարավորություն է տալիս ընդդիմությանը ունենալ նոր լծակներ: Ամենակարևորը, սակայն Շարմազանովը համարեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումը: Նրա խոսքով՝ իշխող ՀՀԿ-ին մշտապես մեղադրել են, որ ունի  մեծամասնական ընտրակարգով հատկացվող 41 պատգամավորական բոնուս, ինչը դժվարացրել է մրցակցությունը: Ընդդիմադիր հատվածը մշտապես պահանջել, հորդորել է՝ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգին, որպեսզի հնարավոր լինի պայքարել այդ դաշտում, ինչն այս պահին ՀՀԿ-ն Սահմանադրական փոփոխություններով բավարարել է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ