26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ցեղասպանությունն ազգություն չի ճանաչում

Նախագահ Սերժ Սարգսյանի լոնդոնյան այցը կարևոր էր նրանով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախագահի լոնդոնյան այցին:

«Եվս մեկ անգամ մենք ցույց տվեցինք, որ մենք մարդու իրավունքների պաշտպանության ջատագովն ենք և համամարդկային արժեքների կրողը: Պատարագին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի մեր գործընկերները, հոգևոր հայրեր, Անգլիայի արքայազնը: Ժամերգությունները ցույց տվեցին, որ Ցեղասպանությունն ազգություն չի ճանաչում, որ բոլոր ազգերն ու գերտերությունները պետք է անկախ ռասսայական խտրականությունից պայքարեն այն երևույթների դեմ, որոնք տեղի են ունեցել մարդության դեմ: Իսկ, ահա, Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ոճրագործությունն էր ոչ միայն հայ, այլ նաև քրիստոնեա ժողովրդի, այլ նաև ողջ մարդության նկատմամբ»,- ասաց ՀՀԿ խոսնակը՝ կարևորելով այն, որ ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ քանի դեռ չկա դատապարտում, կան նոր ցեղասպանությունների վտանգներ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ