Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթեց Ադրբեջանում/վիդեո/

Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիա»-ն, Եվրոպայի Լիգայի խմբային փուլում հյուրընկալվելով ադրբեջանական «Գաբալա»-ին, հաղթել է 3-1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Օբամեյանգը, իսկ Գաբալայի միակ գոլը խփել է Դոդոն: Մեր ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել հանդիպումը` հաշվի առնելով, որ այն տեղի է ունենում Ադրբեջանում: