23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 22, 2015

Շքամուտքերը շարունակում են «շքեղանալ»

2015թ.-ին նախատեսված ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 548 բազմաբնակարան բնակելի շենքերում ընդհանուր առմամբ կվերանորոգվի 785 մուտք: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ եռակողմ  ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում տարեսկզբից մեկնարկած շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ մուտքերի վերանորոգման հարցում համալիր մոտեցում է ցուցաբերվում. շքամուտքերից բացի, […]

Էրդողանը զանգահարել է Պուտինին` Ասադի հետ հանդիպման մանրամասներն իմանալու

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի Մոսկվա կատարած այցից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Վլադիմիր Պուտինին: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Էրդողանը զանգահարել է Պուտինին, վերջինիս` Ասադի հետ ունեցած հանդիպման մանրամասներն իմանալու համար, գրում է Ermenihaber.am-ը: Էրդողանը Պուտինին փոխանցել է սիրիական ճգնաժամի վերաբերյալ իր մտահոգությունները՝ մասնավորապես նշելով, որ Հալեպի և շրջակայքի վրա իրականացվող հարձակումները […]

ՀՅԴ-ականներից «այո»-ի քարոզով կզբաղվի 20 մարդ. Ժողովուրդ

«ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը թերթի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունը ձևավորել է սահմանադրական փոփոխությունների քարոզչության 5 խումբ, որոնք նոյեմբերից արդեն կսկսեն ակտիվ քարոզչություն իրականացնել: Ինչպես հայտնի է՝ ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխություններին կողմ է, այսպես ասած, այո-ի թեւից է: Ըստ Մինասյանի՝ իրենք քարոզարշավն իրականացնելու են հիմնականում ոչ աշխատանքային օրերին, որպեսզի իրենց աշխատանքից չկտրվեն: Պատգամավորից տեղեկացանք, […]

Վարդան Պողոսյանին «յուղոտ» պաշտոններ էին առաջարկել. Հրապարակ

Հայտնի իրավաբան, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը երկար տարիներ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հեղինակավոր կազմակերպության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավարն է եղել Հայաստանում։ Երբ նրա մտերիմ ընկերոջը՝ Հրայր Թովմասյանին առաջարկվեց արդարադատության նախարարի պաշտոնը, լուրեր տարածվեցին, որ նախապես այդ պաշտոնն առաջարկվել է Վարդան Պողոսյանին, իսկ մինչ այդ էլ առաջարկել են օմբուդսմենի պաշտոնո […]

Կոստանյանը որոշել է. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք չի տա ՀՀ Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, որով նա ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին մեղադրել էր Վենետիկի հանձնաժողովի անդամներին կաշառելու մեջ։ Ու թեև այդ հայտարարությունից հետո դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր հետաքննություն անցկացնել՝ պատգամավորի հնչեցրած մեղադրանքները ստուգելու համար, այնուամենայնիվ ոստիկանությանն այդպես էլ չհաջողվեց Զուրաբյանից կոնկրետ փաստեր ստանալ։ […]

Ռուբեն Հայրապետյանը «գլուխն ազատե՞լ է». Հայկական ժամանակ

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնել է Հայաստանից։ Ուշագրավ է որ Հայրապետյանը ՀՀ-ից մեկնել է նախօրեին Քննչական կոմիտեում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի գործով հարցաքննվելուց հետո։ Հայրապետյանին վկայի կարգավիճակով հարցաքննելու մասին տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Հայրապետյանը նախատեսել Էր բուժման նպատակով երկրից […]

Քանյեի՝ 5 միլիոն դոլարանոց նվերը Քիմին

Երեկ հայտնի Քիմ Քարդաշյանը տոնում էր ծննդյան 35-ամյակը։ Քիմը ծննդյան օրվա առիթով թանկարժեք նվեր է ստացել ամուսնուց` Քանյե Ուեսթից, գրում է rosbalt.ru-ն։ Քանյեն կնոջ համար Victoria’s Secret-ից գնել է կրծկալ, որի արժեքը կազմում է 5 միլիոն դոլար: Victoria’s Secret-ի դիզայներները կրծկալը կարել են հատուկ պատվերով: Այն զարդարված է թանկարժեք քարերով և Swarovski բյուրեղներով: Նշվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի