06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2015

Կինը պատուհանից գոռում էր, արյունը ներքև էր թափվում․ ահասարսուռ դեպքի մանրամասները /ֆոտո, վիդեո/

Օրեր առաջ Ռուսաստանը ցնցվեց ահասարսուռ սպանության դեպքից։ 30-ամյա տղամարդը սպանել էր 4 տարեկան որդուն եւ 9 ամսական դստերը, դանակի հարվածներ հասցրել կնոջն ու փորձել ինքնասպան լինել։ Միլիվանովների մասին հարեւաններն ասում են՝ ոչ թե ընտանիք էր, այլ իսկական պատկեր։ Դիման եւ Տանյան գեղեցիկ զույգ էին, երկու հրաշալի երեխա ունեին։ Կողքից երեւում էր՝ նրանք անսահման երջանիկ են։ […]

Համաշխարհային բանկը Հայաստանում մոտ 700 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր կիրականացնի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հարավկովկասյան տարածաշրջանի նորանշանակ տնօրեն Մերսի Տեմբոնը: Նախագահը շնորհավորել է նրանց՝ այդ պատասխանատու պաշտոնները ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքում: Այս մասին հայտնում են նախագահակնից: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ Հայաստանի […]

Շիրակում խոշոր չափերի գողության մի քանի դրվագներ են բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Շիրակի մարզում առանձնապես խոշոր չափերի գողության մի քանի դրվագներ, որոնք կատարվել են նույն անձանց կողմից։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Ախուրյանում 2015 թվականի սեպտեմբերի 16-ին և […]

Նախագահը մարզպետին հանձնարարություններ է տվել

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հիմնախնդրի ավարտական փուլի հնարավորինս շուտափույթ (2015-16թթ. ընթացքում) լուծման նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել Վանաձոր և Սպիտակ քաղաքներում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի ավարտական փուլի շահառու հանդիսացող ընտանիքների խնդիրը ֆինանսական օժանդակության հատկացմամբ մինչև տարեվերջ լուծելու ուղղությամբ՝ ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: Միաժամանակ, առաջարկություններ ներկայացնել Լոռու […]

Գիշերը՝ կառավարության շենքի մոտ

Արդեն մի քանի ամիս Գավառում  իրենց տուն ու տեղը թողած մայր և դուստր բնակվում են Երևանում: Բնակվում են վարձակալած տներում, կամ  եթե գումար չեն ունենում՝ փողոցում: Henaran.am-ն անդրադարձել է այս ցավոտ պատմությանը: Մեր թղթակիցը Սվետա Դավթյանին և Կարինե Ավետիսյանին այս անգամ հանդիպեց կառավարության շենքի մոտ՝ իրերով ծանրաբեռնված: Արցունքներն աչքերին կանայք պատմեցին, որ իրենց վարձակալած տան տերը […]

Արզնիի սեփական առանձնատանը ծեծել է 35-ամյա տղամարդուն

Հոկտեմբերի 19-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արզնի գյուղում ծեծի են ենթարկել 35-ամյա Գուրգեն Հ.-ին: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 23.00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, 26-ամյա Արմեն Մ.-ն իր առանձնատան բակում ձեռքերով եւ ոտքերով հարվածել է Գուրգեն Հ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով […]

Որքան հաճախ եք գրում իմ՝ դեսպան դառնալու մասին, այդքան ավելի երկար եմ աշխատում .ԿԳ նախարար

Որքան հաճախ եք գրում իմ՝ դեսպան դառնալու մասին, այդքան ավելի երկար եմ աշխատում ԿԳ նախարար: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկությանը, թե ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ դառնալուց հետո ինքն ԱՄՆ դեսպանի ամենահավանական թեկնածուն է Facebook-ի […]

Լոռիում յուրահատուկ մարդիկ են բնակվում. Սերժ Սարգսյան

«Վերջին խնդիրը, որի մասին կուզենայի խոսել, դա զբոսաշրջության զարգացումն է մարզում, որտեղ դրա համար կան բոլոր նախապայմանները՝ պատմամշակութային հուշարձաններ, նորմալ ճանապարհներ, յուրահատուկ մարդիկ: Այստեղ ևս մենք պետք է կարողանանք շատ լուրջ առաջընթաց արձանագրել»,-Լոռու մարզում տեղի ունցած խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Մարզպետ Արթուր Նալբանդյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ Նախագահի նշած ուղղություններով, ինչպես նաև […]

ԶԼՄ-ներին տվել են վճռի միայն եզրափակիչ մասը

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել էր «Հրապարակի» և «iLur.am»-ի գործով միայն եզրափակիչ մասը: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց iLur.am-ի խմբագիր Քրիստինե Խանումյանը: Հիշեցնենք, որ այսօր ՍԴ-ն հրապարակել էր իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանիև Արայիկ Ղազարյանի դիմումի հետ կապված: Դիմումի նպատակն էր պարզել այն նորմերի սահմանադրականությունը, որոնց հիման վրա պարտադրվել է լրատվամիջոցներին բացահայտել տեղեկատվության աղբյուրը: ՍԴ-ն որոշել էր, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի