07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արզնիի սեփական առանձնատանը ծեծել է 35-ամյա տղամարդուն

Հոկտեմբերի 19-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արզնի գյուղում ծեծի են ենթարկել 35-ամյա Գուրգեն Հ.-ին:

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 23.00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, 26-ամյա Արմեն Մ.-ն իր առանձնատան բակում ձեռքերով եւ ոտքերով հարվածել է Գուրգեն Հ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Ժամը 01.30-ին Արմեն Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ