22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Որքան հաճախ եք գրում իմ՝ դեսպան դառնալու մասին, այդքան ավելի երկար եմ աշխատում .ԿԳ նախարար

Որքան հաճախ եք գրում իմ՝ դեսպան դառնալու մասին, այդքան ավելի երկար եմ աշխատում ԿԳ նախարար: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկությանը, թե ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ դառնալուց հետո ինքն ԱՄՆ դեսպանի ամենահավանական թեկնածուն է Facebook-ի իր հանրագրում գրառել է.

« Սիրելի ՖԲՀ,

Ի արձագանք այսօրվա ՀԺ հրապարակմանը, հայտնեմ, որ շարունակում եմ աշխատել որպես ԿԳ նախարար:

Այդ թեմայով խնդրում եմ, էլ հարցեր չտաք :

Հ.Գ. Հայ մամուլի պարադոքս. որքան հաճախ եք գրում իմ՝ դեսպան դառնալու մասին, այդքան ավելի երկար եմ ես աշխատում կրթության և գիտության նախարար »:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ