21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կինը պատուհանից գոռում էր, արյունը ներքև էր թափվում․ ահասարսուռ դեպքի մանրամասները /ֆոտո, վիդեո/

Օրեր առաջ Ռուսաստանը ցնցվեց ահասարսուռ սպանության դեպքից։ 30-ամյա տղամարդը սպանել էր 4 տարեկան որդուն եւ 9 ամսական դստերը, դանակի հարվածներ հասցրել կնոջն ու փորձել ինքնասպան լինել։

Միլիվանովների մասին հարեւաններն ասում են՝ ոչ թե ընտանիք էր, այլ իսկական պատկեր։ Դիման եւ Տանյան գեղեցիկ զույգ էին, երկու հրաշալի երեխա ունեին։ Կողքից երեւում էր՝ նրանք անսահման երջանիկ են։ Սակայն կիրակի օրը Դիման վերցրել էր դանակն ու սպանել 4 տարեկան Իլյային եւ 9 ամսական Քսենիային, ապա հարձակվել էր կնոջ վրա, գրում է Komsomolskaya Pravda-ն։ Ինչո՞ւ

Իդեալական զույգ

«Յոթերորդ հարկի պատուհանից կին էր գոռում։ Խնդրում էր շտապօգնություն եւ ոստիկանություն կանչել։ Գոռում էր․ «Նա սպանեց նրանց», պատուհանից արյուն էր կաթում»,- պատմում է ականատեսներից մեկը։ Գոռոցների վրա հարեւանները վազեցին վերեւ, երբ տեսան ամեն ինչ, սարսափելի էր ․․․

«Պատի տակ երեխաներն էին ընկած, արյունոտ էին, Տանյան էլ էր արյան մեջ, նրանից արյունն ուղղակի հոսում էր, չեմ պատկերացնում, թե ինչպես էր կանգնած մնում։ Դիմայի ձեռքերը կապել էին, նա գետնին պառկած էր, Տանյան գոռում էր՝ ինչու նրանց սպանեցիր, նրանք քո արյունն են, բայց նա ոչինչ չէր պատասխանում»,- պատմում է հարեւանուհին։

Արյուն պատուհանագոգին

Սպանության պահին բացի Միլիվանովներից՝ տանը նաեւ Դմիտրիի 23-ամյա զարմիկն էր՝ Գերմանը։ Հենց նա է կարողացել կապել Դիմային ու փրկել հարսին։

«Շուտով Դիմայի մայրը տուն վերադարձավ, երբ նա տեսավ մահացած թոռներին, ուշաթափվեց։ Նրան եւ Տանյային տարան հիվանդանոց։ Առավոտյան ես մեր պատուհանագոգին արյուն տեսա, Տանյայի արյունն է թափվել, երբ օգնություն էր կանչում»,- պատմում է հարեւանուհին։

«Դեպրեսիա էր սկսվել»

Միլիվանովները ժամանակակից ընտանիք են։ Վերջին երկու տարին ապրում էին Թայլանդում։ Աշխատում էին զբոսաշրջության ոլորտում։ Փոքր երեխան հենց Թայլանդում էր ծնվել։ Սակայն այս տարվա ապրիլին նրանց գործերը կտրուկ վատացել են, զույգը ստիպված վերադարձել է Պոդոլսկ։ Այստեղ ապրում էին Դմիտրիի մոր բնակարանում: Մի սենյակում նրանք, մյուսում մայրը, երրորդում՝ զարմիկը։ Այստեղ Դիման չէր կարողանում աշխատանք գտնել, Տանյան էլ չէր կարողանում, քանի որ փոքրիկ երեխա ուներ։

-Թայլանդում նրանք սովորել էին շքեղ ապրել, իրենց շատ բան էին կարողանում թույլ տալ։ Իսկ այստեղ վատ վիճակում էին հայտնվել, հաճախ էին վիճում, պատմում է ծանոթներից մեկը։

Նշենք, որ Դմիտրին հարցաքննության ժամանակ ասել էր, որ ֆինասնական խնդիրների պատճառով է նման քայլի գնացել։ Պատմել է, որ դեռ մեկ շաբաթ առաջ է պլանավորել ընտանիքի սպանությունը։

«Նրանք պաշտում էին նրան»

Դմիտրին քննիչին ասել է․ «Ես հասկացա, որ եթե սպանեմ բոլորին ու ինձ, ավելի լավ կլինի։ Իսկ իմ երեխաներն ընդմիշտ հրեշտակներ կմնան․․․։ Սպանության օրը սփայս էի ընդունել»։

Այրան անալիզները ցույց տվեցին, որ նա իսկապես թմրանյութեր էր ընդունել հանցագործության օրը։

«Տուն ուներ, Տանյայի ծնողներն օգնում էին, սոված չէին, Տանյան ամեն կերպ աջակցում էր նրան, իսկ երեխաները պաշտում էին նրան։ Ուրիշ էլ ինչ էր պետք»,- ասում է ընտանիքի ընկերը։

Գենետիկ հիվանդությո՞ւն 

Կարծիք կա, որ իրականում Դմիտրին գենետիկ հիվանդություն ունի՝  շիզոֆրենիա։ Սա դեռ չի հաստատվել, սակայն ընտանիքի ծանոթներից մեկն է պատմել։

«Դուստրս նրանց հետ մտերիմ էր։ Պատմում էր, որ Թայլանդից վերադառնալուց հետո Դիման գլխի հետ խնդիրներ է ունեցել։ Կինն ու մայրը համոզել են հոգեբույժի դիմել, չի համաձայնվել։ Միլիվանովի հայրն էլ է շիզոֆրենիա ունեցել։ Պատմում են, որ երբ Դիման փոքր էր, հայրը սպանել է նրա մորն ու ինքնասպան եղել։ Իսկ Դիմային մեծացրել է մորաքույրը, ում հետ էլ հիմա ապրում են»,- պատմել է ընտանիքի ծանոթը։

1014883 1014884 1014885 1014881

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ