Հայրը սպանել է երկու երեխաներին մոր աչքի առաջ․ սարսափելի միջադեպ /ֆոտո, վիդեո/
Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Պոդոլսկ քաղաքում։ 30-ամյա Դմիտրին կնոջ աչքերի առաջ սպանել է իր երկու փոքրիկ երեխաներին՝ Իլյային եւ Քսենիային, ապա փորձել է ինքնասպան լինել։
Տղամարդը դանակով հարձակվել է փոքրիկների վրա ու սպանել նրանց։ Այդ մասին ոստիկաններին հայտնել է նրա զարմիկը, ով էլ հենց խանգարել է տղամարդուն ինքնասպան լինել։ Երեխաներին, փրկել, սակայն, դժբախտաբար նրան չի հաջողվել, հայտնում է LifeNews-ը։
Տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նաեւ կնոջը, ով այժմ հիվանդանոցում է, ծայրահեղ ծանր վիճակում։
Թե ինչը կարող էր նման դաժան արարքի պատճառ դառնալ, ոչ ոք դեռ չգիտի։ Ինչպես հայտնի է, զույգը շատ համերաշխ է եղել, նրանք նոր էին վերադարձել Թայլանդից, որտեղ մեկնել էին հանգստի։
Դմիտրիի կինը՝ Տատյանան, հաճախ էր իրենց ընտանեկան լուսանկարները տեղադրում սոցկայքերում։ Դրանցում նրանք շատ երջանիկ էին երեւում։ Հարեւաններն էլ նշում են, որ Դմիտրին շատ դաստիարակված երիտասարդ է, միշտ բարեհամբույր ժպտացել է բոլորին։
Հարկ է նշել, որ փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը հանցագործության պահին ալկոհոլի ազդեցության տակ չի եղել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։