Հուզիչ տեսարան
Մոր հանդիպումը դստեր հետ Իրաքում զինվորական ծառայությունից վերադարձին:
Մոր հանդիպումը դստեր հետ Իրաքում զինվորական ծառայությունից վերադարձին:
ԱՄՆ-ից ժամանած բժիշկներին զարմացրել է ցորենի ալյուրի հարստացման ծրագրի հանդեպ ժխտողական վերաբերմունքը Հայաստանում։ Ծրագրի իրագործման հետ կապված դժվարությունների մասին Ֆրեզնոյից ժամանած բժիշկներին հայտնել է Հայաստանի առողջապահույան նախարար Արմեն Մուրադյանը: Մատնանշելով վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող ծրագրերի արդյունքները` Արմեն Մուրադյանը ներկայացրեց նաեւ այս ոլորտում առկա դժվարությունը, մասնավորապես` հանրային առողջապահական ծրագրերի հանդեպ առանձին ՀԿ-ների, […]
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնը մեկնարկել է այս տարվա ապրիլից: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը: Փառատոնի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացել է «Սասնա ծռեր» էպոսը և հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը» […]
Աքոր Վերդի (Հորաքրոջ տղա)՝ գյուղում այսպես են ճանաչում Սամո պապուն, ով արդեն 8 տասնամայակից ավելի ապրում է իր ծննդավայր Չորաթան համայնքում: Սամո պապին հասցրել է մասնակցել իր բաժին պատերազմին: Ու հիմա էլ, երբ հակառակորդի կրակահերթի տակ խաթարվում է Չորաթանի անդորրը՝ Սամո պապին միայն մի ելք է տեսնում. «Մենակ կռիվը չի՝ այ բալա, պետք է նաև […]
Հոկտեմբերի 4-ին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղի է ունեցել Դենվերի քույր քաղաքների միջազգային փառատոնը։ Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարության լրատվական ծառայությունը: Միջոցառմանը, որին ներգրավված էին մասնակիցներ շուրջ տասը երկրներից, ներկա էին Կոլորադոյի նահանգային և Դենվերի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: ԼՂՀ-ն ևս ներկայացված էր առանձին տաղավարով, որտեղ ցուցադրված էին հանրապետությանը վերաբերող տարբեր հուշանվերներ, իրեր, նկարներ, գրքեր, […]
Օրեր առաջ ԵԽԽՎ աշնանային հերթական նստաշրջանը ավարտեց իր աշխատանքները: Հերթական մեկ շաբաթ, երբ Հայաստանի պատվիրակությունը ներկայացավ Եվրոպային իր հետևողական աշխատանքով, կառուցողական առաջարկություններով, դիտողություններով, փաստաթղթերով, իր ելույթներով և հանձնաժողովներում ակտիվ աշխատանքով: Մեր հերթական կոչերը՝ ուղղված ԵԽԽՎ գործիքները ծառայեցնելու 49 անդամ պետություններում ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության տարածման և, ինչը շատ կարևոր է, այլատյածության, բռնությունների, […]
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին: «Երեկ Ազգային ժողովում Սահմանադրական փոփոխությունների նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 104 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկության արդյունքները տպավորիչ են. թվերը խոսում են այն մասին, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում իսկապես կա կոնսոլիդացիա սահմանադրական փոփոխությունների շուրջ։ Խորհրդարանականների կամարտահայտումը ևս […]
Համացանցում 3 միլիոնից ավելի դիտում է հավաքել մի տեսանյութ, որում դելֆինը վերադարձնում է աղջկան նրա հեռախոսը, որ ջուրն էր ընկել: Աղջիկը հեռախոսը տվել է ընկերոջն ու խնդրել նկարել իրեն, սակայն վերջինը պատահմամբ ջուրն է գցել հեռախոսը: «Մենք նկարահանումներ էինք անում Ատլանտյան օվկիանոսում: Հեռախոսս ջուրն ընկավ, սակայն բարեբախտաբար, մոտակայքում դելֆին էր լողում, նա վերադարձրեց այն»,- պատմել է […]
Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորները խուսափում են մեկնաբանել Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը: Հիշեցնենք, Քոչարյանը խիստ քննադատել էր Սահմանդրական փոփոխությունները՝ նշելով, որ այն իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն` դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում: ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանն […]