18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 6, 2015

Առանց կապրիզների եւ էմոցիաների. ԿԲ-ն համոզված է

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կարծում է, որ գնաճը գտնվում է կենտրոնական դրամատան կողմից սահմանված ցուցանիշների շրջանակներում և ապահովում է կայուն տնտեսական աճ: Տեղեկացնենք, Ազգային ժողովում ներկայացվում է «Կենտրոնական բանկի գործունեության մասին» 2014 թվականի հաշվետվությունը : «Մեկն ասում է գնաճը բարձր է, մեկն ասում է ցածր է: Գնաճը գտնվում է մեր կողմից սահմանված ցուցանիշների շրջանակներում, […]

Կրծքագեղծի վիրահատության նոր մեթոդ կներդրվի

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ  ԱՄՆ-ից ժամանած պլաստիկ վիրաբույժ, անվանի պրոֆեսոր Արթուր Սալիբյանը ներկայացրեց ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ կրծքագեղձի վերականգնման և վիրահատության մեթոդի մեր երկրում ներդրման մանրամասները: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Արթուր Սալիբյանը  երկու տարի է, ինչ Հայաստանի տարբեր բժշկական կենտրոնների  պլաստիկ վիրաբույժների հետ մեր երկրում առաջին անգամ կատարում […]

Հայրենասիրության դաս՝ կրակահերթի տակ

Այսօր եղանակը մառախլապատ է, և մենք ուրախ ենք, որովհետև հակառակորդը չի կրակի դպրոցի կամ գյուղի ուղղությամբ: Հնարավոր կլինի բնականոն հունով դասապրոցես կազմակերպել,- տոնական ու խրոխտ ձայնով ասում է սահմանամերձ Մովսես գյուղի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը և հավելում, որ ինչպես բոլոր ուսուցիչներն, իրենք էլ են ուսուցչի օրը բազմաթիվ շնորհավորանքներ ստացել, իսկ ամենակարևոր շնորհավորանքը, իհարկե, երեխաների կողմից պատրաստված […]

Օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ

American Airlines ընկերությանը պատկանող Airbus A320-ի օդաչուն ԱՄՆ-ի տարածքում չվերթի ժամանակ հենց օդանավի ղեկին մահացել է: Այդ պահին օդանավում 147 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ են եղել: Օդանավը շարժվել է Ֆինիքսից Բոսթոն: Հայտնի է, որ չվերթից առաջ օդաչուն վատ է զգացել, իսկ արդեն չվերթի ժամանակ նրա վիճակը կտրուկ վատացել է: Բորտ ուղեկցորդուհիներից մեկը, ով նախկին […]

Ծայրահեղ վտանգավոր է

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների նախագծին: Պարոն նախագահ, կուզենայինք իմանալ Ձեր վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների նախագծին: Նախկինում Դուք արդեն արտահայտել եք Ձեր կարծիքը այս առիթով, սակայն այժմ հրապարակված եւ Ազգային Ժողովի կողմից ընդունված է Հիմանկան Օրենքի նորացված ամբողջական ու վերջնական տեքստը: Ինչպե՞ս եք Դուք այն գնահատում: Եվ ի՞նչ կտա […]

«Շտապ օգնությանը կանչեմ, թե անվտանգությանը». Զարուհին հանգիստ չի տալիս

Քիչ առաջ Ազգային ժողովում երբ ՀՀԿ խմբակցութան անդամ Հայկ Բաբուխանյանը ամբիոնից ելույթ էր ունենում բանկային համակարգերի վերաբերյալ օրինագծի մասին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը մոտեցել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և բարձր ինչ-որ բան էր բղավում: Հայկ Բաբուխանյանը երկու անգամ ընդհատեց ելույթը՝ հորդորելով Փոստանջյանին չխանգարել, սակայն Փոստանջյանը, թափահերով ինչ-որ թղթեր, շարունակում էր Սահակյանին ինչ-որ […]

Երբ Սերժ Սարգսյանը կհայտարարի հանրաքվեի օրը

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում կրկին հանրահավաք է հրավիրել՝ անհամաձայնություն հայտնելով սահմանադրական փոփոխություններին: Նախաձեռնության խորհրդի անդամ Հրայր Մանուկյանը Henaran.am-ի հետ զրույցում դրական գնահատեց նախորդ՝ հոկտեմբերի 2-ի հանրահավաքը՝ նշելով, որ մասնակիցների քանակը զիջում էր ընդդիմադիր այլ հանրահավաքներին, քանի որ հանրահավաքը կազմակերպել է բացառապես նախաձեռնությունը, իսկ քաղաքական ուժերը պարզապես ելույթ էին ունեցել հանրահավաքին, այսինքն՝ այն չի […]

Տեր-Պետրոսյանը անակնկալ կմատուցի. ՀԺ

Երեկ, մեր թղթակցի հետ զրույցում խոսելով «Ոչ»- ճակատի հավաքներում ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդների բացակայության մասին, ՀԽ խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ «Ոչ»-ի ճակատ չկա: Ավետիսյանը, մասնավորապես, ասել է. «Պետք է անկեղծ լինել ու ասել, որ բովանդակային առումով, իհարկե, «Ոչ»-ի ճակատ չկա: Կա ընդամենը հայտարարություն «ոչ»-ի գաղափարի շուրջ եւ կան դրա տակ ստորագրած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի