25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Առանց կապրիզների եւ էմոցիաների. ԿԲ-ն համոզված է

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կարծում է, որ գնաճը գտնվում է կենտրոնական դրամատան կողմից սահմանված ցուցանիշների շրջանակներում և ապահովում է կայուն տնտեսական աճ: Տեղեկացնենք, Ազգային ժողովում ներկայացվում է «Կենտրոնական բանկի գործունեության մասին» 2014 թվականի հաշվետվությունը :

«Մեկն ասում է գնաճը բարձր է, մեկն ասում է ցածր է: Գնաճը գտնվում է մեր կողմից սահմանված ցուցանիշների շրջանակներում, որն ապահովում է ժողովրդի համար կայուն, տևական տնտեսական աճ: Եթե Կենտրոնական բանկը կտրուկ գործողություններ չնախաձեռներ, չկայունացներ իրավիճակը, վնասներից խուսափելն անհնար կդառնար:

Վնասները էական էին լինելու, եթե մենք չկայունացնեինք»,- նշեց ԿԲ փոխնախագահը՝ հավելելով, որ արդարացված է նաև փողի քանակի ավելացման ու բարձր գնաճի հաշվին տնտեսական աճ ունենալը: ԿԲ փոխնախագահը վստահեցրեց նաև, որ իրենց նպատակը բարձր գնաճ սահմանելը չէ, քանի որ  աշխարհի որևէ խելամիտ երկիր 2-ից 5 տոկոսից ավել գնաճ չի ուզում սահմանել: «Սա մեր կապրիզը չէ, պետք չէ զգացմունքներով առաջնորդվել»,- եզրափակեց Ներսես Երիցյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ