Կյանքդ կամ արագաչափը

Սահմանամերձ Կոթի գյուղի հրետակոծվող ճանապարհին հաճախ կրակահերթերի պատճառով մարդիկ ստիպված գերազանցում են սահմանված արագությունը, ինչն էլ արձանագրվում է տեղադրված արագաչափի կողմից: Մտահոգված լինելով տվյալ խնդրով` Օմբուդսմենը ստեղծված իրավիճակի և իրավիճակից բխող հետևանքների մասին տեղեկացրել է Ոստիկանությանը, որտեղից էլ հայտնել են, որ կսկսեն հրատապ ուսումնասիրել խնդիրը և հնարավոր լուծումներ առաջարկել: